Կառավարության՝ վարձով ապրող անդամներին կտրամադրվի առավելագույնը 100 000 դրամ

98

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արաժանցել «Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման տրամադրման դեպքերը, կարգը առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» որոշման նախագիծը։

Որոշում է կայացվել, որ իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ սահմանել ամսական 100 հազար ՀՀ դրամը։

Նշվում է, որ կառավարության անդամի բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվում է իր մշտական բնակության վայրից դուրս կառավարության անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար:

Իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցումը տրամադրվում է այն դեպքերում , երբ կառավարության անդամի նստավայրը իր մշտական բնակության վայրը չէ և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք:

Փոխհատուցումը տրամադրվում է Կառավարության անդամի` վարչապետին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում են անշարժ գույքի վարձակալության պայմանագրի, վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները, դիմումի մեջ ներառվում է նաև տվյալ վայրում կառավարության անդամին սեփականության իրավունքով պատկանող բնակելի անշարժ գույքի բացակայության վերաբերյալ կառավարության անդամի հայտարարությունը:

Կառավարության անդամին բնակարանի վարձի փոխհատուցման տրամադրումն ապահովում է նրան աշխատավարձ վճարող պետական մարմինը՝ վարչապետի որոշման հիման վրա:

Յուրաքանչյուր ամսվա վարձի փոխհատուցումը տրամադրվում է մինչև հաջորդ ամսվա 15-ը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache