Լրահոս

Կառավարության աշխատակազմը կվերցնի՞ վարչապետի պատվիրված ծանրաձողը

 

 

nu-pogodi-4

hraparak.am — Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի համաձայն կառավարության աշխատակազմի պատասխանատուները ըստ ոլորտների պետք է ապահովեին կապը հանրություն և գործարար համայնքի հետ, որոնք կարող են զանգահարել և ներկայացնել վարչապետին ուղղված իրենց հարցերն ու առաջարկությունները:Այդ գործը վարչապետը հանձնարարել է իր օգնականներին և խորհրդականներին, որոնց կոնտակտները և հեռախոսահամարները տեղադրված են ՀՀ Կառավարության պաշտոնական կայքում:Բայց պարզվում է, որ վերջիններիս հեռախոսահամարները կամ զբաղված են «ցույց» տալիս կամ չեն պատասխանում, հատկապես վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանի հեռախոսահամարը, որը զբաղվում է գործարար միջավայրի բարելավման,հարկային և մաքսային ոլորտի խնդիրներով, ինչպես նաև ներդրումների ավելացման և ֆինանսական համակարգի հստակեցման հարցերով:Ինչպես գիտենք, սրանք այն ոլորտներն են, որոնք ապահովում են տնտեսության աճը և անմիջապես արտացոլվում են հանրության բոլոր շերտերի վրա:Մնում է եզրակացնել՝ կամ խորհրդականը ակտիվ զբաղված է նշված խնդիրներով և տեղում չի, կամ հարկային և մաքսային խնդիրները այնքան են ծանրաբեռնել խորհրդականին, որ տարակուսանքի մեջ է՝ վերցնե՞լ հեռախոսափողը, այսինքն մոտենա՞լ վարչապետի պատվիրված ծանրաձողին, թե կարող են ձախողել մարզահնարքը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am