Կառավարության նոր կառուցվածքը. կլինի առաջին փոխվարչապետ և 18 նախարար

1

Այսօր գործադիրի նիստում հավանություն տրվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նախագիծը` կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները՝

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) առողջապահության նախարարությունը,
3) արդարադատության նախարարությունը,
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) արտաքին գործերի նախարարությունը,
6) բնապահպանության նախարարությունը,
7) գյուղատնտեսության նախարարությունը,
8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը,
9) կրթության և գիտության նախարարությունը,
10) մշակույթի նախարարությունը,
11) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը,
12) պաշտպանության նախարարությունը,
13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը,
14) սփյուռքի նախարարությունը,
15) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը,
16) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը,
17) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը,
18) ֆինանսների նախարարությունը:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որտեղ առաջարկվում է նշանակել նրան:

«Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության անդամների առնվազն երկու երրորդը»,- ասաց Դ.Հարությունյանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache