Կառավարության որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին ևս 5 տարի կտրամադրվի գրասենյակ և գույք

65

Կառավարությունը 5 տարով երկարաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու՝ 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը:

Այս մասին որոշման նախագիծը Կառավարության օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի թվում:

Որոշման նախագծում ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ո ւ մ է.

Որոշման նախագծով՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում «10 տարի ժամկետով» գրասենյակով ու գույքով ապահովելու բառերը փոխարինվում են «15 տարի ժամկետով» բառերով:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache