Լրահոս

Կառավարությունը՝ տգեղ կին, որին շպարում են․ Եղիշե Պետրոսյան

 

ex

Hraparak.am «Այդ փոփոխությունները, ես կասեմ, տգեղ կնոջ շպարվելու նման մի բան է, ուղղակի շատ հաստ շպարում են ժամանակավոր, մինչև հաջորդ ընտրություններն էլ «բարով խերով» իրենցով անեն»․- կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունների մասին այսպիսի կարծիք է հայտնում երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը։ Գրեթե երեք ամիս առաջ մեր փոքրիկ երկիրը ցնցած «Սասնա ծռերի» գործողությունները, թեպետ այդպես էլ վերջնանպատակին չծառայեցին, այնուամենայնիվ Եղիշե Պետրոսյանը, ով այդ օրերին նույնպես մասնակցում էր Խորենացի փողոցում սկսած շարժմանը, համարում է, որ կուտակված էներգիան չի կորելու․ «Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այն էներգիան, որ կուտակված է, երբեք չի կորում, այն փոխակերպվում է։ Կա ստատիկ էներգիա, կա կինետիկ էներգիա։ Ստատիկ էներգիան դա կանգնած էներգիան է, բայց ինքը կա, ինքը ցանկացած պահի կարող է փոխակերպվի կինետիկ էներգիայի, այսինքն՝ շարժման, ու ես այդպես եմ գնահատում վիճակը, որովհետև ոնց տեսնում եմ ամբողջ․․․ ես դա ակնհայտ եմ համարում, որ առանց դրա չի լինի»։ Պարոն Պետրոսյան, ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող բողոքներն ու ալիքներն այդպես էլ լուրջ փոփոխությունների չեն բերում, ի՞նչն է պակասում մեզ․ «Ես ասեմ Ձեզ, տարիներ շարունակ ժողովրդին դեգրադացրել են և խաբել են անընդհատ։ Խաբել են թե կուսակցությունները, թե ինչ-որ լիդերներ, թե դատարաններ, թե իշխանությունները։ Այսինքն՝ մենք ապրում ենք ինչ-որ խաբեության մեջ, տոտալ խաբեություն է մեզ շրջապատում։ Եվ այդ խաբեությունը․․․ ոմանք չեն վստահում, ոմանք վախենում են, շատ հիմար վիճակ է»։ Կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունները «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունների հետևանք համարո՞ւմ եք, ինչպե՞ս եք գնահատում այս «շարժը»․ «Դա նաև «Սասնա ծռերի» գործողությունների հետևանք էր, նաև․․․և Սասնա ծռեր, և տնտեսական ահավոր վատ վիճակի, արդեն նոր վարչապետը խոստովանեց։ Իսկ այդ փոփոխությունները, ես կասեմ, տգեղ կնոջ շպարվելու նման մի բան է, ուղղակի շատ հաստ շպարում են ժամանակավոր, մինչև հաջորդ ընտրություններն էլ «բարով խերով» իրենցով անեն, վերջ։ Ես այդպես եմ գնահատում»։ Ի դեպ, տեղեկացնենք, որ Եղիշե Պետրոսյանը երգ է գրել, որը նվիրված է Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերողին» (այն անձն է, որ իր մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու հաց հասցրել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, որոնք օրեր շարունակ գրավված էին պահում ոստիկանության ՊՊԾ գունդը)։ Երգը կատաերելու է հենց ինքը՝ Եղիշե Պետրոսյանը։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...