Լրահոս

Կառավարությունը 15 հազար դրամով մեքենա է վաճառել

 

hdnydyjfyumj

politik.am-Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում շարունակական աճուրդներում վաճառվել է 98 մեքենա՝ հիմնականում խորհրդային արտադրության, 1986-2008 թթ., որոնց ընդհանուր մեկնարկային գինն աճուրդների օրը կազմել է 24 283 241 ՀՀ դրամ:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի  կառավարման վարչությունից։

Մրցակցային պայմանների շնորհիվ վաճառքի ընթացքում գումարը հասել է 26 955 563 ՀՀ դրամի: Մեքենաներից 26-ը վաճառվել է մրցակցությամբ, ինչի արդյունքում գնահատված գինն ավելացել է 11տոկոսով:

Անցկացված աճուրդներում ամենացածր գնով վաճառված մեքենան արժեր 15000 դրամ (խորհրդային արտադրության, 1986թ.) , ինչը պայմանավորված է փոխադրամիջոցի` շահագործման ոչ պիտանի վիճակով, մեծ մաշվածությամբ:

Ամենաբարձր գնահատված մեքենան ( արտասահմանյան) 1 520 000 ՀՀ դրամ արժեր և վաճառվել է նույն գնով: Աճուրդների ժամանակ հիմնականում մրցակցություն է առաջանում համեմատաբար լավ վիճակում գտնվող մեքենաների համար:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի  կառավարման վարչությունից հիշեցնում են, որ վաճառվող պետական շարժական գույքի համար առաջին անգամ՝ այս տարվանից, գործում է կենտրոնացված պահառության վայր, ինչը հնարավորություն է տալիս ցանկացողներին մեկ վայրում տեսնել, զննել գույքն ու մասնակցել աճուրդներին. հատկապես սրանով է պայմանավորված հանրային հետաքրքրությունը:

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում տասնյակ մարդիկ են այցելում պահառության վայր, հետաքրքրվում վաճառվող մեքենաներով: Վարչության և Աճուրդի կենտրոնի թեժ գծով ևս բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվում`նույն թեմայով: Ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման արդյունքում Պետական գույքի կառավարման վարչությանն է հանձնվել 444 մեքենա, որից գնահատվել է 417-ը: Փոխադրամիջոցներից 358-ն արդեն աճուրդային գործընթացում է, առաջիկայում աճուրդներ կկազմակերպվեն նաև մնացած մեքենաների համար:

Աճուրդները շարունակվում են. դրանց վերաբերյալ հայտարարությունները տեղակայվում են Արդարադատության նախարարության azdarar.am և Պետական գույքի կառավարման վարչության spm.am (հղումը` http://spm.am/am/ajurd) կայքերում: Պահառության վայրի հասցեն է`Երևան, Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեով՝ Մերձավան համայնք տանող ճանապարհին):

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing