Լրահոս

Կառավարությունը 4 հազար դոլարով 4 անիվ է ուզում գնել

 

timthumb

fnews.am -«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ցանկանում է գնել ավտոմեքենայի 4 հատ անիվ, որոնցից յուրաքանչյուրն արժի 464.000 դրակ կամ 960 դոլար: Իսկ չորսը միասին արժեն 1,856,000 դրամ: Այսինքն, կառավարությունը ցանկանում է 4000 դոլարով գնել ընդամենը 4 անիվ: Այս տեղեկատվությունը դրված է ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում: Այս գերթանկարժեք անիվներն ամենայն հավանականությամբ գնվում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական նույնքան թանկարժեք մեքենայի համար: Հիշեցնենք, որ ընդամենը 2 ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծախսերի օպտիմալացման կամ ոչ արդյունավետ ծախսերի կրճատման արշավ սկսեց: Դա արվեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ բանակը համալրված չէր, օրինակ, համապատասխան լուսային, կապի կամ ազդանշանային սարքավորումներով: Հայտարարվեց, թե տնտեսումների նպատակով կկրճատվեն բազմաթիվ ծառայողական մեքենաներ, այնինչ արդյունքում կրճատվեցին ընդամենը առանց այդ էլ արդեն չշահագործվող, շարքից դուրս եկած մի քանի մեքենա»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing