Լրահոս

Կառավարությունը հաստատեց. մնում է արտահոսքը ռուսական մամուլում. «Ժամանակ»

 

Հայաստանի կառավարությունը նախօրեին հավանության է արժանացրել հայ-ռուսական վարկային մի նոր պատմություն՝ 100 միլիոն դոլարի, որով Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերելու սպառազինություն: Թե ինչ սպառազինության մասին է խոսքը՝ չի մանրամասնվում: Հավանաբար մանրամասները Ռուսաստանն Ադրբեջանի համար կթողարկի իր լրատվամիջոցներից որևէ մեկի միջոցով, ինչպես արվեց 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով սպառազինության դեպքում:

2015 թվականի աշնանը ռուսական մամուլում, չգիտես ինչպես և ում միջոցով, հրապարակվեց այն սպառազինության ցանկը, որը 200 միլիոն դոլարով Ռուսաստանից ձեռք էր բերելու Հայաստանը: Ընդ որում, պարզ չէ, թե արդյո՞ք այդ տեղեկատվության հրապարակման համար ռուսական մեդիադաշտում որևէ մեկը ենթարկվեց պատասխանատվության: Ավելորդ է ասել ռուսական պաշտոնական շրջանակներում պատասխանատվության մասին, որովհետև, ի վերջո, այդ շրջանակներից պետք է տեղեկատվությունը տրամադրված լիներ ռուսական մամուլին:

Մյուս կողմից՝ հրապարակված տեղեկատվությանը անկասկած տիրապետում էին նաև Հայաստանի պաշտոնական շրջանակներ: Հետևաբար տեղ ունի հարցը, թե արդյո՞ք ռուսական մամուլում հենց այդ շրջանակները չէին ապահովել սպառազինության մանրամասների մասին արտահոսքը: Համենայնդեպս, այդ հարցը Հայաստանում այդպես էլ չդարձավ քննարկման առարկա՝ պարզելու համար, թե ի վերջո՝ ով էր պատասխանատու փաստացի ռազմական գաղտնիք հանդիսացող այդ տեղեկատվական արտահոսքի համար:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվահամարում


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am