good-banner
Լրահոս

Կառավարությունը մերժեց Շարմազանովին

 

arm147506247152

lragir.am-Կառավարությունը չի ընդունել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկությունը՝ Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի և հայրենադարձության նախարարության: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Կառավարության կազմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ պատգամավորների, այդ թվում՝ Շարմազանովի առաջարկությունները քննարկվել են կառավարությունում, բայց այս պահին նպատակահարմար չէ դրանք ընդունել:

«Խնդիրը ոչ թե այդ առաջարկությունների հետ անհամաձայնությունն է, այլ ինստիտուցիոնալ առումով այս պահին կառավարության դիրքորոշումը, պատկերացումն անվանումների մասով էդպիսին է, որովհետև կա որոշակի տեսլական ծրագրի հետ կապված: Եվ այդ առաջարկություններին հետագայում ինստիտուցիոնալ վերանայումների շրջանակներում անդրադարձ կկատարվի»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս պահին կառավարությունն այս կառուցվածքով է պատկերացնում իր ծրագրերի իրականացումը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing