Լրահոս

Կառավարությունն անորոշ ժամկետով կասեցրեց սոցփաթեթի հանգստի բաղադրիչը

 

56651

armtimes.com – Կառավարությունը սոցիալական փաթեթով պետական ծառայողների համար մինչ օրս գործող հանգստի բաղադրիչը կասեցրեց: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ ոչ թե հանվում է հանգստի համար հատկացումները, այլ անորոշ ժամկետով կասեցվում:

«Առողջապահության պարտադիր բաղադրիչը սոցփաթեթով մնում է»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ հանձնարարեց համապատասխան գերատեսչություններին, որպեսզի աշխատանքներ տանեն այդ ոլորտում չարաշահումների վերացման ուղղությամբ:

Նշենք, որ 2012թ հունվարից ՀՀ-ում առաջին անգամ ներդրվեց սոցիալական փաթեթ, ինչը հնարավորություն ընձեռեց շուրջ 120 հազար աշխատակիցների (քաղաքացիական եւ պետական ծառայողներ, պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողներ) եւ նրանց անմիջական ընտանիքի անդամներին անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վար-ձատրության չափից հավասարաչափ օգտվել մի խումբ սոցիալական ծառայություններից՝ առողջության ապահովագրություն, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքներում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing