Լրահոս

Կառավարությունն այս փոփոխություններով ընտրությունների համար փողի խնդիր է լուծում

 

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

-Վարչապետի հարյուր օրն է լրանում, պետք է գնահատենք նրա աշխատանքը տնտեսական որոշակի գործիքակազմով, սակայն մենք գիտենք, որ Հայաստանում տնտեսական խնդիրները մեծապես կապված են քաղաքական լուծումների հետ: Ձեր գնահատմամբ՝ այս համատեքստում որքանո՞վ է հնարավոր կառավարության արդյունավետ աշխատանքը:

-Խորքային առումով հենց ինքը՝ կառավարության ղեկավարը խոստովանել է, որ առաջիկա ամիսներին հնարավոր չէ համակարգային որևէ արդյունք արձանագրել, նա ասել է, որ ընտրական պայքար է, և նեդրողները սպասում են, հասարակությունը սպասման մեջ է: Այս մեսիջը հենց այն մասին է, որ հնարավոր չէ հասնել տնտեսական էֆեկտի, եթե չկա քաղաքական էֆեկտը, այսինքն՝ եթե համակարգում չի փոխվել ուժերի հավասարակշռությունը: Այլ հարց է, թե ուժերի փոփոխությունից հետո ինչպիսի փոփոխություն կարտացոլվի տնտեսության մեջ, այսինքն՝ կլինի ընդամենը սեփականության զգալի բաշխո՞ւմ, թե՞ որակական առաջընթաց կապահովվի: Քանի դեռ չի փոխվել ուժերի հավասարակշռությունը քաղաքական դաշտում, կարծում եմ՝ շոշափելի արդյունք ստանալը գործնականում լինելու է անհնարին:

-Շատ է խոսվում այն մասին, որ պետական ապարատն օգտագործվում է որպես լծակ ընտրություններում, և վարչական ռեսուրսն օգտագործվում է իշխանության վերարտադրվելու համար , այս առումով փոփոխություններ ակնկալելու ի՞նչ հույսեր կարող ենք ունենալ:

-Կարծում եմ՝ փոփոխությունները, որ կատարվում են պետական ապարատում, կատարվում են՝ հաշվի առնելով հենց ընտրական պրոցեսում ռեսուրսի անհրաժեշտությունը: Առայժմ տեղի ունեցող ծախսային կրճատումների մեջ չի նշմարվում տեսլականը, ակնհայտ է, որ կրճատումներն ընդամենը ճգնաժամային իրավիճակում փողի խնդիրը լուծելու համար է, իսկ ռազմավարական իմաստով գերակա է մնում վարչական ռեսուրսի պահպանման խնդիրը՝ ընտրություններին որպես լծակ օգտագործելու համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing