Լրահոս

Կարեւոր լուր Աղդամից Սերժ Սարգսյանին

 

Արցախյան Տիգրանակերտում պեղումների ժամանակ հյուսիսային պատի մոտ հայտնաբերվել է կարասային թաղում։ Այս մասին ասել է Տիգրանակերտի հնագիտական գիտարշավի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Համլետ Պետրոսյանի խոսքով, կարասը բացվել է, դատելով դրա մեջ հայտնաբերված նյութերից` թաղումը վերաբերում է մեր թվարկության 2-3 դարերին։ Հանգուցյալի աճյունի հետ միասին կարասի մեջ դրված էին նետի ծայր, ուլունքներ, խոյակերպ փոքր սափորներ, ոսկե զարդեր։
Կարասային թաղումների տարածման արեալը համապատասխանում է հայերի տարածման արեալին, համոզված են գիտնականները։ Համենայնդեպս, այդ դարաշրջանում տարածքում օրինակ թյուրքական ցեղեր դեռ չկային:
Ժամանակին՝ մոտ 10 տարի առաջ, Սերժ Սարգսյանը մուննաթ էր գալիս իրեն տարածքային զիջումների գնալու պատրաստակամության համար մեղադրողների վրա՝ Աղդամը հո մեր հայրենիքը չէ: Հետո եղան պեղումները Տիգրանակերտում, բացվեցին այդ տարածաշրջանի հայկական հետքեր: Սերժ Սարգսյանը այցելեց Տիգրանակերտ՝ անձամբ տեսնելու ու համոզվելու:
Անցել են տարիներ, սակայն Սերժ Սարգսյանն ու հայկական այսպես կոչված քաղաքական ուժերի գերակշիռ մասը դեռ չեն հրաժարվել տարածքային զիջումների գաղափարից, դրանք հայտարարելով «անվտանգության գոտի» եւ բանակցության պատրաստակամություն հայտնելով:
Եվ ահա, Տիգրանակերտում հայտնաբերվել է այդ «չարաբաստիկ» կարասը, որտեղ հուղարկավորված է մեր նախնիներից մեկը: Հնարավոր է նաեւ՝ ներկայիս քաղաքական դասի ներկայացուցիչներից որեւէ մեկի նախնին է: Ստացվում է՝ նրան այն ժամանակ «անվտանգության գոտո՞ւմ» են հուղարկավորել:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing