Լրահոս

«Կարեն Կարապետանը ստիպում է ընտրել ՀՀԿ-ին կամ դուրս գալ աշխատանքից»

 

ՀԷՑ-ի և Գազպրոմ Արմենիա ընկերությունների աշխատակիցները հայտնվել են ծանր կացության մեջ:  Ինչպես Politik.am-ին տեղեկացնում են տվյալ ընկերությունների աշխատակիցները իրենց ստիպում են ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Մեր խմբագրությունը քաղաքացիներից մեկից նամակ էր ստացել, որում մասնավորապես նշված էր.«2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը  ծառայություն է մատուցում հարազատ կուսակցությանը և հրահանգ է իջեցրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի և Գազպրոմ Արմենիայի բոլոր աշխատակիցներին անխտիր, որ նախըտրական շրջանում ՀՀԿ-ի օգտին չաշխատելու և ապրիլի 2-ին ՀՀԿ-ին չքվեարկելու պարագայում կհեռացվեն աշխատանքից: Այս պահին արդեն բոլոր երկմտողներին պարտադրվում է ազատման դիմում գրել» ,-նշված է նամակում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing