Լրահոս

Կարեն Կարապետյանը չհասցրեց բարձրացնել ՀՀԿ-ի վարկանիշը

 

kkkk-819x452

«ՀՀԿ-ն ռեյտինգային ցուցակներով այն կերպ է ամրապնդում իր դիրքերը , որ  դժար է ասել, թե այս նոր դաշինքները հակառակորդ կլինեն իշխանությանը: Բոլոր դաշիքները նորաստեղծ են և քիչ ժամանակ ունեն , որպեսզի ակտիվ քայլերով ցույց տան, որ կարող են, որևէ  բան անել »,-Politik.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ  Գագիկ Համբարյանը:

Ինչ վերաբերվում է Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան դաշինքի ընդդիմադիր լինել կամ չլինելուն քաղաքագետը ներկայացրեց իր  դիտարկումը . «ՀՀ լինելով փոքր երկիր, գրեթե  մեր բոլոր հայտնի դեմքերը, այս կամ այն ժամանակ եղել են իշխանության մեջ, սա պատճառ չպետք է հանդիսանա որևէ քաղաքական ուժի կամ գործչի մեղադրենք որ վերջինս ինչ որ ժամանակ եղել է իշխանության մեջ, իսկ այսօր արդեն ընդդիմություն է, բայց այստեղ կա երկրորդ հարցը, թե ինչպես է այդ քաղաքական գործիչը իշխանությունից զրկվել և ինչ թեզիսներով է առաջնորդվում. Եթե Օսկանյանը երկար  ժամանակ  անց նոր հանդես եկավ ընդդիմադիր հարթակներից, ապա Օհանյանի դեպքում՝ իշխանությունից հանեցին վերջինիս, և նա շատ արագ  ընդդիմադիր կեցվածքով հայտնվեց դաշտում և հանդես եկավ տարօրինակ հայտարարություններով, և այսպիսով հասարակության մեջ առաջացավ տարակուսանք»:

Քաղաքագետը նկատեց, որ  եթե այս կերպ ընթանա ընտրությունները ապա ըստ նրա չորս ուժերի կհաջողվի անցնել խորհրդարան ՝ ՀՀԿ, ԲՀԿ,ՀՎԿ և ընդդիմադիր դաշտից որևէ մի բլոկ:

«Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի վարկանիշը կարող է բարձրացնել այն դեպքում, երբ մինչև ապրիլ շոշափելի արդյունք ապահովի՝ սոցիալ-տնտեսական ուղղություններում, իսկ վերջինիս կառավարությունը չբարձրացրեց աշխատավարձները, թոշակները,  ինչն էլ ցույց է տալիս,  թե ինչ սարսափելի վիճակում է գտնվում ՀՀ պետական  բյուջեն, և գոնե այս կերպ հասարակության մեջ նա վարկանիշ չի փոխել»,-նկատեց Համբարյանը:

Վերջում ամփոփելով զրույցը  քաղաքագետը հավելեց,  որ այստեղ չկա խոսակցություն ոչ մի համամասնական ընտրակարգի մասին,   չկա գաղափարական պայքար,  ծրագրային պայքար, ընդհամենը կա անձանց՝ հեղինակությունների պայքար վարկանիշային ցուցակներով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing