Լրահոս

Կարեն Կարապետյանը «ձեռնոց է նետում» Սերժ Սարգսյանին

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը արդեն իսկ հրապարակային ցույց է տալիս, որ ինքը Հայաստանի քաղաքական դաշտում առանձին խաղացող է ու կարող է իրականացնել քայլեր, որոնք դեմ են նախագահ Սերժ Սարգսյանի պլաններին և գործելակերպին:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 30-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը: Մամուլի հաղորդագրությանը կցված լուսանկարներից երկուսում երեւում է, որ վարչապետից աջ նստած է կապի, տրանսպորտի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը, իսկ ձախ կողմում՝ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Բոլորին է հայտնի,  որ Հրանտ Բագրատյանը ընդդիմադիր գործիչ է և բազմաթիվ անգամ քննադատել է իշխանությունների վարած սխալ քաղաքականությունը: Եվ այս ֆոինին վարչապետ Կարեն Կարապետյանը նրան հրավիրում է պաշտոնական հանդիպման: Բագրատյանը արտասահմանյան ընկերության հետհանդիպման ժամանակ ներկայացնում է կառավարությունը:

Այս քայլով Կարեն Կարապետյանը «ձեռնոց է նետում» Սերժ Սարգսյանին ու ցույց է տալիս, որ ինքը կարող է իր խաղը շարունակելու համար անգամ պայմանավորվածության գննալ ընդդիմադիր գործիչների հետ: Նախկին վարչապետներն էլ իհարկե երբեմն փորձել են ցույց տալ, որ իրենց համար կարևոր են ընդդիմախոսների կարծիքները, սակայն Կարապետյանը ավելի հեռուն է գնացել՝ նա ոչ միայն կարծիք է հարցնում, այլև հրավիրում է միասին աշխատելու ու չի խորշում այդ հարաբերությունները պահել հրապարակային դաշտում:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing