Լրահոս

Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել

 

Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը հաշված ժամեր են մնացել:Այսօր, մայիսի 18-ին՝ ԱԺ առաջին նիստից առաջ, գործող կառավարությունը հրաժարական կտա:

Մամուլում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ նոր կառավարության կազմում չեն լինի մի շարք նախարարներ: Կարեն Կարապետյանը ցանկանում է թարմացնել իր կաբինետի կազմը: Կառավարության նոր կազմում կարող են հայտնվել նաև հին դեմքեր, որոնք Հովիկ Աբրահամյանի հետ հեռացել էին կառավարությունից: Նրանցից մեկը Գագիկ Բեգլարյանն է, որը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ չէր բացառել իր նշանակումը գործադիրում: Իհարկե վերջում լրագրողների հետաքրքրասիրությունը ցրելու համար հայտարարել էր, որ խոսքը ՀՀԿ գործադիր մարմնի մասին է խոսքը, բայց մեր աղբյուրներն ասում են, որ նա կարող է  նախարարի պաշտոն ստանալ:

Կարեն Կարապետյանի հրաժարականի դիմումն արդեն պատրաստ է: Ժամեր անց նա կառավարության նիստին կհայտարարի իր և կառավարության մյուս անդամների հրաժարականի մասին: Այսօր հրաժարական ներկայացնելուց հետո Կարեն Կարապետյանը պետք է ընտրվի ԱԺ-ի կողմից և այնուհետև ձևավորի իր կառավարությունը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing