Լրահոս

Կարեն Կարապետյանը իր և իր ընկերների զավակներին հովանավորում է

 

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմիններիգանգատարկման հանձնաժողովի 11.10.2016թ. որոշմամբ` անվավեր է ճանաչվել «Վերնիսաժ 1» ՍՊԸ-ի նկատմամբ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության կողմից 15.09.2016թ. կազմված 10 մլն դրամ տուգանք սահմանող համապատասխան վարչական ակտը, որը վերաբերում էր «Առևտրի և ծառայությունների մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջների կատարմանը, մասնավորապես՝ առանց ծանուցման առևտրի իրականացման վայրի կազմակերպմամբ զբաղվելուն:

Ընթերցողը թերեւս կհիշի, որ խոսքը վերաբերում է «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու` Սարգիս Կարապետյանի պատկոնղ «Վերնիսաժ 1» ընկերությանը, որը դեռ ամիսներ առաջ տուգանքի ենթարկվեց ՊԵԿ կողմից:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ-ն Կարեն Կարապետյանի որդու ռեստորանում պաշտոնական ճաշկերույթ է կազմակերպել 100 անձի համար, որի համար վճարել է ավելի քան 3 միլիոն դրամ:

Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո պետական հովանու տակ է առել իր և իր ընկերոջ  որդուն: Հիմա պետք է պետական մարմինները օգտվեն Կարեն Կարապետյանի և իր ընկերների  որդիների բիզնեսների ծառայություններից և հարկային մարմինները պետք է հեռու մնան նրանցից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing