Լրահոս

Կարեն Կարապետյանը կհեռանա

 

rus129250832236

Վարչապետ Կարեն Կարապետյանը ինչպես հայտնի է չներառվեց ՀՀԿ ցուցակ: Իհարկե Կարեն Կարապետյանի ցուցակում չլինելու հնարավորության մասին արդեն մի քանի ամիս է ինչ  խոսվում է, սակայն հիմա կարելի է հստակ ասել, որ իշխանութունների պլանները նրա առումով փոխվել են: ՀՀԿ ցուցակի առաջին համարը պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանն է:

Պաշտպանության նախարարը՝ նախագահ Սերժ Սարգսյանի ամենավստահելի գործիչներից է: ՀՀԿ առաջին համարը նրան տալով՝ Սերժ Սարգսյանը ամենայն հավանականությամբ հասկացնում է իր կլանին, թե ով է լինելու իրեն փոխարինողը: Իհարկե բոլորն են հասկանում, որ փոխարինում ասվածը լինելու է զուտ ձևական ու Վիգեն Սարգսյանը առանց Սերժ Սարգսյանի չի անելու ոչ մի լուրջ քաղաքական քայլ:

Հասկանալի է, որ Վիգեն Սարգսյանը ՀՀԿ հաղթանակից հետո հավականում է ավելի բարձր պաշտոնի քան նախարարի պաշտոնն է: Նա հավակնում է դառնալ ՀՀ վարչապետ և ստանձնել իշխանության ղեկը: Իհարկե ընտրություններից հետո նա միանգամից չի նշանակվի վարչապետի պաշտոնում, քանի որ մինչ 2018 թվականը երկրի փաստացի ղեկավարը կշարունակի մնալ նախագահ Սերժ Սարգսյանը:

Շատերը հիմա կփորձեն հակադարձել, որ Կարեն Կարապետյանը նախապես հայտարարել էր, որ ինքը երկար ժամանակով է ստանձնել վարչապետի պաշտոնը ու հիմա դժվար կլինի նրան հեռացնել վարչապետի պաշտոնից: Այստեղ կա շատ հեշտ լուծում՝ Կարեն Կարապետյանը 2018 թվականին չի ստանձնի վարչապետի պաշտոնն այնպես ,ինչպես չներառվեց ՀՀԿ ցուցակում՝ օրենքի պահանջով: Իհարկե տեսականորեն հնարավոր է նորընտիր Ազգային Ժողովի 3/5-րդով փոխել սահմանադրության արգելքը, սակայն դժվար թե Սերժ Սարգսյանը գնա նման շռայլությա



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing