Առանց կատեգորիա

Կարեն Կարապետյանը կտրուկ, “գմփոց” ռեֆորմ է ակնկալում

 

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ ջրային տնտեսության ոլորտում պատասխանատուներից այս տարի ակնկալում է կտրուկ բարեփոխումներ: Վարչապետի խոսքով՝ ներկայումս ավարտական փուլում են գտնվում 2017 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: Որոշ տարածքներում էլ հողագործներն արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները:

“Ինչպես գիտենք, պայմանավորված հողի ֆիզիկական կազմով, հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքներ ունեն գերնորմատիվային ջրապահանջ, իսկ որոշ տարածքներ՝ դրանից բարձր: Ինչի պատճառով այդ տարածքներում մատակարարված ջրի դիմաց ձևավորվում է մեծ հասույթ, ինչը հետագայում ջրօգտագործողների կողմից գերնորմատիվայինից ավելի մասով չի վճարվում՝ տարեցտարի աճողական կարգով ձևավորելով անհուսալի դեբիտորական պարտավորություններ: Այս հանգամանքը գյուղատնտեսության ոլորտում ձևավորում է ոչ հավասար մրցակցային պայմաններ հողօգտագործողների համար, իսկ ջրամատակարար կազմակերպությունների մոտ առաջանում է ֆինանսական ճեղքվածք”,– ասաց Կարեն Կարապետյանը:

2017 թվականի ոռոգման շրջանն առավել արդյունավետ կազմակերպելու,  բոլոր ջրօգտագործողների համար ջրօգտագործման հնարավորինս հավասար պայմաններ ապահովելու նպատակով վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով շրջանառության մեջ դնել “2017 թվականին գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետականաջակցություն տրամադրելու մասին” ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ նպատակ ունենալով այն ընդունել մինչև մայիսի 31-ը։

“Ի՞նչ ենք ակնկալում Ձեզանից: Ունենք համայնքներ, որտեղ հողի պարունակությունը, կառուցվածքն այնպիսին է, որ մեկ միավոր բերք ստանալու համար ջուրն ավելի շատ են օգտագործում, քան մյուս համայնքներում, ինչը բերում է անվահասսար պայմանների: Ամեն ինչ կարգավորում եք այնպես, որպեսզի այնպես չլինի, երբ այս համայնքում ջուրը հասցնելու գումարը լինի հազար դրամ, մյուսում՝ հինգ հազար: Այս տարվա ընթացքում ՋՕԸ-երի ռեֆորմը պետք է իրականացնենք՝ ֆինանսական կարգապահության, կորուստներ, հաշվիչների խնդիր և այլն: Ձեզանից այս տարի կտրուկ, գմփոց ռեֆորմ ենք ակնկալում”, – ասաց վարչապետը՝ դիմելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին:



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara