Լրահոս

Կարեն Կարապետյանը նոր խորհրդական ունի. ո՞վ է նա

 

k

Hraparak.am — Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ալեքսանդր Խաչատուրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ալեքսանդր Խաչատուրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական»,-ասված է որոշման մեջ։

Ստորեւէ ներկայացնում ենք Ալեքսանդր Խաչատուրյանի կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1985 թ., 10 փետրվարի, ք. Երևան

Կրթություն

2001-2007թթ.-Հայաստանի ֆրանսիական համալսարան, միջազգային գործարարության իրավունքի մագիստրոս 2011-2012թթ.-ԱՄՆ, Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոց` ֆինանսական և բանկային իրավունքի մագիստրոս

Աշխատանքային գործունեություն

2015թ.-ից՝ Տնօրենների հայկական ինստիտուտ հիմնադրամ` խորհրդի անդամ, հիմնադիր

2004-2007թթ.-Armenian-European Policy and Legal Advice Center (Aeplac)` իրավաբանական թիմի ղեկավարի օգնական/փորձագետ

2007-2011թթ.-«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ` իրավախորհրդատու

2007-2011թթ.-Կորպորատիվ կառավարման կենտրոն` իրավախորհրդատու

2010-2011թթ.-Armenian-British Connect հասարակական կազմակերպություն` խորհրդի անդամ

2010-2011թթ.-Հայ-բրիտանական գործարարության պալատ` խորհրդի անդամ

2011-2011թթ.-Հայաստանի ֆրանսիական համալսարան` «Կորպորատիվ ֆինանսների իրավունք» առարկայի դասախոս 2012-2016թթ.-TK Equity Partners` կառավարող գործընկեր

2016թ. հոկտեմբերի 4 –ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...