Լրահոս

Կարեն Կարապետյանը նշանառության տակ է…

 

557b857ff80f43070ed4d4d4fb86ff7d (1)

hraparak.am — Ի՜, մեկը պիտի էս խեղճ ու կրակ ժողովրդին խղճա, մատից մի փուշ հանի, բայց նորանշանակ վարչապետի հայտարություններից ու քայլերից հետո ուզում ես հարցնել՝ հը՜, վարչապետ ջան ինչո՞վ կարող ենք օգնել, թե մենք, ինչպես միշտ, սոխի գլու՞ խ ենք: Վարչապետի խոսքերը լսենք ու լսելուց հետո ով որ պատին ուզում է՝ թող գլուխը խփի.

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներպալատական քննարկումների ժամանակ խոստովանել է, որ մտադիր է կառավարության կազմը 99 տոկոսով փոփոխությունների ենթարկել: Բայց ողջ խնդիրն այն է, որ նա չի կարողանում «արժանի փոխարինողներ» գտնել: Նրա սրտով կադրեր չկան, փնտրտուքի մեջ է:

Դե արի ու մի խորովվի: Այսինքն մեղմ ձևով խոստովանում է, որ եղած կադրերից բացի էլ ուրիշ կադր չկա: Ու ինքը ստիպված գնալու է եղած յուղ ու բրնձով փլավ պատրաստելու գործընթացին: Կարևոր չէ, որ «յուղը կծված է», բրինձն էլ «տեղ- տեղ որդնած», կարևորը այն գործընթացն է, որը պիտի իրագործի:

Նոր վաչապետին դեռ չաշխատած, քայլ չարած քարկոծելու կողմնակից չեմ: Բայց ցավով եմ տեսնում, որ վարչապետի համար կարծրացած թիմի դեմ պայքարելը դժվար է լինելու: Փնտրտուքներն էլ վախենում եմ թե դրոշ դարձնեն, մանավանդ որ ամեն մի փնտրտուքից հետո Գագիկ Մարտիրոսյանի նման հանրության բերանում ծամված, մանրացված մի կադր գտնի:

Կարեն Կարապետյանը՝ հանձինս իր նշանակած գլխավոր խորհրդականի, արդեն նշանառության տակ է:

Այս պարագայում դանդաղելը, ասելն ու չանելը նորանշանակ վարչապետի օգտին չի գործելու: Հանրությունը սպասում է վճռական քայլերի, դրանով իսկ ստուգելու՝ թե մինչև որ կետը վարչապետը ինքնուրույն գործելու հնարավորություն ունի: Վարչապետը մնացո՞ղ է, թե՞ գնացող…

Եթե հանրության գիտակցության մեջ մտավ, որ վարչապետը գնացող է, եկել է մի շրջանի համար, ի դեպ այդ ուղղությամբ արվող գործ արդեն երևում է, էլ ոչ մի առաջընթաց չի փրկի երկիրը… Նշեմ նաև, որ փորձառու (գիտեք՝ ինչ առումով եմ փորձառու ասում) համակարգի դեմ անփորձ, բայց պրոֆեսիոնալ կադրեր դեմ տալը հեշտ բան չէ:

Համակարգը կա՝ կուռ, ամուր:

Հասմիկ Բաբաջանյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am