Լրահոս

Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին առաջարկում է հեռանալ և իշխանությունը թողնել իրեն

 

Վարչապետ Կարեն Կարապետյանին իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ Ազգային Ժողովում հարց ուղղեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավորը վարչապետի համար ընթերցեց Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականին արված հայտարարություններից մեկը. «Եվ ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի վարչապետի պաշտոնին»: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այնպիսի տպավորություն է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները սկսում են Սերժ Սարգսյանին «համոզել», որ նա այնուամենայնիվ, փոխի իր մտադրությունը եւ առաջադրվի վարչապետի պաշտոնում:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ հնչեցված հարցը կոռեկտության սահման ունի: «Ես չեմ կարող պնդել, որովհետեւ հենց դա պնդում ես, դու միանգամից դառնում ես քննադատվող թիրախ: Ես պատրաստ եմ լինել վարչապետ, այս պատասխանը ձեզ բավարա՞ր է: Երրորդը՝ ինչպես դուք եք ձեւակերպել, համոզողների մեջ ես կա՞մ, ես չգիտեմ՝ համոզողներ կան, թե՝ չկան, բայց համոզողների մեջ չկամ»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Սա ուշագրավ պատասխան էր վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից: Առաջին հերթին նա արձանագրեց, որ ցանկություն ունի մնալու որպես վարչապետ և որ ամենակարևորն է՝ նա չի կարծում, որ Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո պետք է մնա իշխանութան ու չի փորձում նրան համոզել: Այլ կերպ ասած, Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին առաջարկում է հեռանալ և իշխանությունը թողնել  իրեն:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing