Կարեն Կարապետյանը «տակից աշխատել է Սերժ Սարգսյանի դեմ». ինչը կապիտուլյացիայի ենթարկեց ՀՀԿ-ին

0

mitk.am — «Հայաստանում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար կարևորագույն հարց է Հայաստանի քաղաքական համակարգի վերաֆորմատավորումը, և հիմա տարվում է այդ գործընթացը»,- նման տեսակետ հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

Բադալյանը շարունակում է. «Այսինքն՝ երեք քաղաքական ուժ, տվյալ դեպքում երկու դաշինք և մեկ կուսակցություն պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, և հանրապետականը դրա դեմ չի բողոքում։ ՀՀԿ-ն ունի բավարար ձայն և տեսականորեն կարող է 53 ձայնով թեկնածու առաջադրել։ Բայց կա մի քանի հարց՝ արդյոք 53-ն էլ կողմ կքվեարկեն Կարեն Կարապետյանին, որովհետև նրա և խմբակցության միջև կան խնդիրներ։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման առաջին փուլում, երբ Սերժ Սարգսյանը նոր վարչապետ էր ընտրվել, ժողովրդական այդ ընդվզմանը ակտիվորեն մասնակցում էին Կարեն Կարապետյանին աջակցող ռուսաստանահայ գործարարների Հայաստանում ունեցած ձեռնարկությունների աշխատողները, և սա հայտնի էր նաև հանրապետական պատգամավորներին։ Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը «տակից աշխատել է Սերժ Սարգսյանի դեմ»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Փորձագետի խոսքերով՝ որոշ պատգամավորներ հաշվի առնելով վերը նշվածը, կարող է դեմ քվեարկեին Կարեն Կարապետյանի թեկնածությանը։ «Երբ Կարեն Կարապետյանն առաջադրվում էր, այդ ընթացքում նա բավականին կոպիտ սխալներ է թույլ տվել՝ մասնավորապես ռուսական կողմի շեփորահարումը։ Ես նկատում էի, որ ժողովրդական շարժման մեջ սկսում էին ի հայտ գալ հակառուսական տրամադրություններ։ Հավանաբար դա հասկանում էին Հանրապետական կուսակցության ղեկավարության մեջ գտնվող որոշ գործիչներ և իրենց համար նույնպես ցանկալի չէր, որ այս շարժումը վերածվեր հակառուսական շարժման։ Որքան էլ նշվում էր, որ իրենք չեն միջամտում Հայաստանի ներքին գործերին՝ այդ տենդենցն ուժեղանում էր»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Արմեն Բադալյանը հավելում է. «Ընդունենք Կարեն Կարապետյանը առաջադրվեց և դարձավ վարչապետ. սա հարցի լուծում լինել չէր կարող։ Ըստ իս՝ այդ գործընթացը բերելու էր ավելի ուժեղ քաղաքացիական անհնազանդության միջոցառումների և չէր բացառվում, որ ոչ ադեկվատ մտածելակերպ ունեցող խմբեր գնային արմատական քայլերի՝ ոչ սահմանադրական ճանապարհով գործողություններ իրականացնեին՝ շենքերի գրավում և այլն։ Դա Ռուսաստանը նորից նույնականացնելու էր Մայդանի հետ, իսկ դա մեր պետության համար լուրջ խնդիրներ կարող էր առաջացնել։ ՀՀԿ-ում կային մարդիկ, որ դա հասկանում էին»։

Փորձագետը մեջբերում է լիբանանյան թերթերից մեկի հոդվածը, որոշում նշվում է, թե Արմեն Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմն առաջարկել է 10 հազարանոց ոստիկանական ուժեր բերել Հայաստան ցույցը ցրելու համար։ «Իսկ դա կարող էր խիստ պրոբլեմատիկ իրավիճակ ստեղծել Հայաստանում։ Այս իրավիճակը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ, ինչը ցանկալի չէր թե՛ ժողովրդական շարժման և թե՛ իշխանության ներկայացուցիչներին։ Դաշտը բաժանվել էր սև ու սպիտակի, իսկ այդ իրավիճակը միշտ հանգեցնում է լուրջ բախումների։ Միացյալ Նահանգների ու ամերիկյան լրատվական դաշտի, փորձագետների ուշադրության կենտրոնում էին հայաստանյան իրադարձությունները, և հնարավոր բախումների դեպքում նրանք Արևմուտքի հետ լուրջ խնդիրներ էին ունենալու»,- նշեց Արմեն Բադալյանը։

Փորձագետը եզրափակում է. «Այսինքն՝ թվարկած մի քանի գործոններ ստիպեցին հանրապետականներին, որ նրանք կապիտուլյացիայի ենթարկվեն»։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache