Լրահոս

Կարեն Կարապետյանը խաղից դուրս եկավ

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո ի թիվս ԱԺ նախագահի պաշտոնի հավանական այլ թեկնածուների, շրջանառվում է նաև ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը: Երեկ «Ժամանակ»-ին հաջողվել է հեռախոսազրույց ունենալ Կարեն Կարապետյանի հետ:

Հարցին, թե որքանով է հավանական իր` ԱԺ նախագահ ընտրվելը՝ Կարապետյանը պատասխանեց. «Ես ինձ ԱԺ նախագահի պաշտոնի թեկնածու չեմ համարում, ես ինձ տեսնում եմ պատգամավորի կարգավիճակում, -ասաց Կարեն Կարապետյանը և հավելեց.« Երեսուն տարի նույն բանն եք գրում, շարունակ ինձ կամ վարչապետ, կամ ԱԺ նախագահ եք նշանակում, միթե չհոգնեցիք: Կարծես մեր երկրում այլ, ավելի կարևոր թեմաներ չկան. բոլորին միայն պաշտոններն են հետաքրքրում: Ես ներկայումս արտերկրում եմ, զբաղված եմ իմ գործերով…»:

Նշենք, որ մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին լրագրողները ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էին, թե արդյոք վարչապետը Կարեն Կարապետյանին տեսնում է ԱԺ նախագահի պաշտոնում, վերջինս նշել էր. «Այո, ինչու ոչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing