Լրահոս

Կարեն Կարապետյանի առաջ պայման են դրել. Նա որոշում կկայացնի

 

Հրապարակ թերթը գրում է. «Որեւէ կոնֆլիկտ, տարակարծություն Սերժ Սարգսյանի եւ մեր թիմի միջեւ չկա` 2018-ին Կարեն Կարապետյանի վարչապետ մնալուն առնչվող, կա երկաթյա պայմանավորվածություն, եթե Կարենը հաջողում է, ցուցանիշները լավ են լինում, տնտեսությունն աշխուժանում է, ինչի համար թե վարչապետը, թե մենք բոլորս անում ենք ամեն ինչ, իսկ ես կարծում եմ, որ անպայման կհաջողենք, ապա Կարապետյանը մնում է 18-ին եւս։

Իսկ եթե ոչ (ասում են` երբեք մի ասա երբեք), չի ստացվում, ինքը` Կարեն Կարապետյանը եւս առանձնապես շատ չի ցանկանա մնալ, որոշում կկայացնի»: Ի՞նչ կանի այդ դեպքում։

«Ժամանակը կգա՝ կերեւա», մեզ հետ զրույցում ասաց Կարեն Կարապետյանի թիմի ամենաառանցքային պաշտոնյաներից մեկը»:


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara