Լրահոս

Կարեն Կարապետյանի առաջին հարվածը Սամվել Կարապետյանին. անպատժելի մարդիկ չկան

 

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՎԵՐՆԻՍԱԺ 1» և «ՀԱՆՔԱՇԱՐ» ՍՊԸ-ների միջև ապրիլի 4-ին կնքվել է 265 քառ.մ տարածքի նախնական վարձակալության պայմանագիր: Վարձակալած տարածքը՝ Հյուսիսային պողոտայում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղին, «ՎԵՐՆԻՍԱԺ 1»-ն իր հերթին վարձակալությամբ տրամադրել է տարբեր տնտեսվարողների՝ առևտրային գործունեություն իրականացնելու համար: «Առևտրի և ծառայությունների մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքների համաձայն՝ այդ ընկերությունն իր գործունեության մասին պարտավոր էր ծանուցել ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այսպիսով, «ՎԵՐՆԻՍԱԺ 1» ընկերությունը, խախտելով օրենքի պահանջը, առանց ծանուցման զբաղվել է առևտրի իրականացման վայրի կազմակերպմամբ: Խախտում կատարած տնտեսվարողին առաջադրվել է տուգանք՝ թույլտվության կամ ծանուցման տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի՝ 10 մլն դրամի չափով:

Պետք է նկատել, որ «ՎԵՐՆԻՍԱԺ 1» ընկերությունը պատկանում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր՝ Սամվել Կարապետյանի որդուն: Վերջինիս բացումը մեծ շուքով տեղի ունեցավ, և հիշեցնենք այդ օրն առաջին անգամ Սամվել Կարապետյանի որդին՝ Սարգիս Կարապետյանը հանրությանը ներկայացավ, որպես գործարար, որպես իր սեփական բիզնեսն ունեցող անհատ:

Փաստորեն, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը` նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, առաջին հարվածը հասցնում են ամենահայտնի գործարարին, այդ միջոցով ցույց տալով, որ անպատժելիներ չկան: Հասկանալի է, որ գումարը սիմվոլիկ է և Սամվել Կարապետյանի միալիարդների հասնող կարողությանը մեծ վնաս չի հասցնի, բայց կարևորը քայլի «խորհուրդն» է. անպատժելի մարդիկ չկան:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing