good-banner
Լրահոս

Կարեն Կարապետյանի ընտանիքը 250 միլիոն կներդնի Գյումրիում

 

4837347

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը Շիրակի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի համար բացված ֆոնդին 500 հազար դոլար(ավելի քան 250 միլիոն դրամ) ներդրում կանի: Այս մասին այսօր՝  փետրվարի 3-ին, Գյումրի այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է նա: Թե որտեղից վարչապետի ընտանիքին այդքան գումար, նա չի պատասխանել՝ նշելով, որ իր հայտարարագրում մանրամասն ներկայացրել է իր ունեցվածքի մասին տեղեկություններ. «Իմ ընտանիքը 500 հազար դոլար ներդրում է անելու, թե ինչ միջոցներով՝ իմ դեկլարացիայում ներկայացրել եմ»:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ Շիրակի սոցիալ-տնտեսական զարգացման համար ներդրումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է կազմում:

«Մենք ստեղծելու ենք ֆոնդ, որի ներդրումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է, որը տարբեր աղբյուրներից է, որտեղ մենք առաջարկելու ենք, որ  գյումրեցի սեփականատերերը նույնպես իրենց գույքով մասնակցեն, իրենց գույքը վաճառեն, մենք այդ ծարգիրն իրագործելու ենք: Ի՞նչ ձեւով ասեմ, որ ինձ ավելի շատ հավատաք»,-ասաց նա:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing