Լրահոս

Կարեն Կարապետյանի հանրապետական դառնալու իմմմա՜ստը…

 

3ffbfc2d8a4d6535b3d943cdb7bf8950

hraparak.am — Ժողովուրդը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ սպասվում է, որ այսօրվա նիստում կհայտարարվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին»:

Հանրապետական դառնալը չի ինձ զարմացնում. այն մկրտվելու պես մի բան է, պարտադիր պաշտոնյաների համար: Հանուն Հոր և Որդու:

Ինձ այլ բան է զարմացնում: Այս պայմաններում, պատմական ընտրություններին ընդառաջ, երբ ժողովուրդը վաղվա օրվա հանդեպ հույսն ու հավատը կորցրել է, բոլորովին այլ բանի էի սպասում: Որ Կարեն Կարապետյանը այս դերաբաժանման մեջ հանդես կգա որպես անկուսակցական: Հասարակության մի ստվար զանգված նրան ընկալեց որպես փրկիչ: Եկել՝ արդարություն է հաստատելու:

Այդ հատվածը, եթե նախապես ընկալեր, որ Կարեն Կարապետյանը նույնպես հանրապետական է, ակնկալիք չէր ունենա: Եթե մարդիկ հավատային, որ հանրապետականը ռեալ փոփոխության պատրաստ է, Կարեն Կարապետյանի գալու կարիքը չէր առաջանա, Հանրապետականը նրան չէր բերի:  Նա բերվել է, որ ժողովուրդը հավատա այդ փոփոխությանը:

Ու հիմա չեմ հասկանում՝ ի՞նչ իմաստ ունի Կարեն Կարապետյանին հանրապետական դարձնելը: Շտապողականություն չէ՞ դա անելը, միգուցե արվում է, որպեսզի մարդկանց ցույց տրվի, որ հանրապետակա՛նն է փոփոխություն անում, հանրապետակա՛նն է փոխվել: Կհավատա՞ն արդյոք դրան մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ խմել են նույն թանի թթուն: Արժե՞ նման մի բանի համար Կարեն Կարապետյանի փրկչական իմիջը դնել վտանգի տակ:
Դերաբաժանումը սխալ է կատարվում. Հանդիսատեսի սիրո ամենամեծ դրսևորումը հավատից է բխում: Մարդիկ չե՜ն հավատա, իսկ այդ հավատը այս շրջանում այնքա՜ն շատ էր պետք հանրապետականին: Եվ վերջապես
ո՞րն է Կարեն Կարապետյանի հանրապետական դառնալու իմմմա՜ստը…

Խաղի կանոնները պահանջում են , որ Կարեն Կարապետյանը հանրապետական չդառնա:

Հասմիկ Բաբաջանյան

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing