Լրահոս

Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին եւ Պուտինին

 

կկ

Lragir.am-ը գրում է. «Մեր տնտեսության վիճակը, բաց ու ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր է», – սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում հայտարարել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

15 փետրվարի 2014, Սերժ Սարգսյան. «Մեր տնտեսությունն առողջ է, մեր տնտեսությունն ամուր է, մեր տնտեսության մեջ տեղի են ունեցել էական փոփոխություններ, և սրանք շատ լավ հիմք են՝ ապագայում ևս լավ տնտեսական աճ ապահովելու»:

12 փետրվարի 2016, Սերժ Սարգսյան. «2015 թվականը մենք բավականին սահուն անցանք, ցուցանիշներն էլ շահեկանորեն տարբերվում են մեր լայն տարածաշրջանի երկրներից: Հայաստանում 2015 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 3,1 տոկոս, որն ամենաբարձրն է մեր անմիջական տնտեսական միջավայրում: Միեւնույն ժամանակ տարեկան միջին գնաճը կազմել է 3,7 տոկոս, որն ամենացածրն է այդ նույն միջավայրում»:

Օգոստոսի 4, 2016, Հովիկ Աբրահամյան. «Կարելի է փաստել, որ, չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ. այն է՝ ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- ասաց վարչապետը:

Օգոստոսի 10, 2016, Վլադիմիր Պուտին. «Ինձ շատ հաճելի է արձանագրել և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing