Լրահոս

Կարեն Կարապետյանի պատասխանը Սերժ Սարգսյանին. ինչ կլինի 2018-ից հետո

 

«Մեդիամաքսին» տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով 2018 թվականին վարչապետության ցենզին համապատասխանելու վերաբերյալ հարցին՝ հայտարարել է, թե կարծում է, որ 2018-ին բավարարած կլինի վարչապետի թեկնածու լինելու պահանջներին:

Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի պարագայում կա Հայաստանում վերջին չորս տարում մշտական բնակության խնդիր, որի պատճառով նա չընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում: Վարչապետի պաշտոնի համար այդ պահանջը դեռևս չի գործում, և Կարապետյանը կարող է լինել վարչապետ 2017-ի խորհրդարանական ընտրության արդյունքում: Սակայն 2018-ի ապրիլից հետո այդ պահանջը պարտադիր է նաև վարչապետի թեկնածուի համար: Իսկ 2018-ի ապրիլին կառավարությունը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման ժամկետը: Դրանից հետո պետք է ձևավորվի նոր կառավարություն: Կարեն Կարապետյանը փաստորեն առաջին անգամ բավական հստակ հայտարարում է 2018-ից հետո վարչապետ լինելու կամ մնալու իր հավակնության մասին:

Բանն այն է, որ մինչ այս նա փորձում էր շրջանցել այդ հարցերը, ինչպես և ամբողջ իշխանական համակարգը: Սակայն այժմ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ իր կարծիքով՝ կբավարարի 2018-ի վարչապետի պահանջին: Այսինքն՝ սա գործնականում հայտ չէ, սակայն ըստ էության հայտարարություն է այն մասին, որ առնվազն սահմանադրական կամ օրենսդրական արգելքը վարչապետի պաշտոնի ճանապարհին նա հայտարարում է 2018-ի համար հանված, այսպես ասած՝ անվավեր: Այսինքն՝ Կարեն Կարապետյանն արդեն իսկ հայտարարում է, որ այդ արգելքը չի կարող դրվել իր դեմ որպես փաստարկ:

Այս հայտարարությունն, անկասկած, ուղղված է ավելի շուտ իշխանությանը, քան հասարակությանը, քանի որ Կարեն Կարապետյանի համար գլխավոր խնդիրը վարչապետության հարցում մինչև հասարակությանը հասնելը՝ հենց իշխանության մեջ է, ավելի շուտ՝ Սերժ Սարգսյանի, առաջին հերթին: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը պետք է փնտրի երևի թե այլ փաստարկներ, թե ինչու չպետք է առաջադրի Կարեն Կարապետյանին 2018 թվականին:

Այն, որ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրությունների շեմին փաստորեն բավական որոշակիացնում է 2018-ի համար առնվազն պայքարելու իր մտադրությունը՝ վկայում է, որ նա ստացել է դրա հետ կապված մտահոգիչ ազդակներ և փորձում է կանխարգելել դրանք: Այս տեսանկյունից Կարեն Կարապետյանի հարցազրույցը՝ անկախ, իհարկե, այն հանգամանքից, որ դա անկասկած Սերժ Սարգսյանի ելույթից ավելի վաղ արված հարցազրույց էր, այնուհանդերձ՝ ստացվեց այդ ելույթին տրված պատասխան»:

Մանրամասները՝ «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing