Լրահոս

Կարեն Կարապետյանի վերջին զգուշացումը

 

Ապրիլի 6-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը պետգույքի կառավարման վարչության պետ, Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանին հորդորել է դուրս գալ չինովնիկի կերպարից եւ ագրեսիվ բիզնես տրամաբանությամբ կառավարել պետգույքի կառավարման գործակալությունը, ներկայացնելով ավելորդ գույքի օտարման, եղած գույքի արդյունավետ կառավարման կոնկրետ ծրագրեր ու մոտեցումներ:

Կարեն Կարապետյանը վարչապետության մի քանի ամիսների ընթացքում պարբերաբար հանձնարարություններ է տալիս եւ ծրագրեր պահանջում տարբեր պաշտոնյաներից, բայց այդ շարքում Արման Սահակյանը հաճախակի «ներկայացված» պաշտոնյա է, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ Կարեն Կարապետյանը դժգոհ է Արման Սահակյանի գործունեությունից:Արման Սահակյանը ներկայում դե յուրե պետգույքի կառավարման վարչության պետ է, դե ֆակտո նաեւ պատգամավոր:

Նա ՀՀԿ ռեյտինգայիններից մեկն էր Երեւանում եւ իր ընտրատարածքում զբաղեցրել է առաջին տեղը, ընտրվելով պատգամավոր: Կվերցնի՞ նա մանդատը, թե ոչ:Կարեն Կարապետյանը փաստացի վերջնագիր է ներկայացրել Արման Սահակյանին: Ընդ որում, դատելով այն բանից, որ վարչապետը կառավարության նիստերում արդեն հերթական անգամն է Սահակյանին հիշեցնում հանձնարարությունների եւ ծրագրերի մասին, պետք է ենթադրել, որ Կարեն Կարապետյանը կցանկանար, որ Արման Սահակյանն ընտրի պատգամավորի մանդատը:Այստեղ հետաքրքիր իրավիճակ է: Խորհրդարանը կառավարության քաղաքական հենարանն է, դե յուրե: Դե ֆակտո Հայաստանի նոր խորհրդարանը Կարեն Կարապետյանի կառավարության հենարանը չէ մի շարք պատճառներով: Կարապետյանն այնտեղ կարող է ունենալ իր փոքր թիմը, բայց ոչ իր մեծամասնությունը: Այդ մեծամասնությունը դեռեւս Սերժ Սարգսյանինն է, իսկ խորքային իմաստով այսպես ասած «ՀՀԿ հին ոգունը»:

 

Այդ մեծամասնությունն ըստ ամենայնի Կարեն Կարապետյանի «հոգին հանելու» է մինչեւ 2018 թվականի ապրիլ:Հետեւաբար, այնտեղ մի այսպես ասած ոչ թիմակից պատգամավոր ավելի կամ պակաս, Կարապետյանի համար էական չէ: Փոխարենը նրա համար էական է, որպեսզի գոնե կառավարության կազմում, գործադիր մարմնում լինեն թիմակիցներ, որքան հնարավոր է շատ, որպեսզի գոնե գործադիր մարմնում քիչ լինեն իր «հոգին հանողներ»:Բայց Արման Սահակյանի մանդատի հարցն իհարկե լուծելու է Սերժ Սարգսյանը: Իսկ Սերժ Սարգսյանի համար կարեւոր է, որպեսզի կառավարությունում էլ քիչ չլինեն Կարեն Կարապետյանի «հոգին հանողներ»:

Այդ պատճառով, Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի կցանկանա, որպեսզի Արման Սահակյանը մնա գործադիրում: Սարգսյանն իհարկե շատ լավ գիտե Սահակյանի «պոտենցիալն» այդ առումով: Սարգսյանը դա գիտե դեռեւս 2006 թվականից, երբ ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնում արգելեց, որպեսզի Արման Սահակյանն առաջադրվի Աջափնյակի թաղապետի թեկնածու:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «կուսակցությունը ոհմակ» չէ:Արման Սահակյանը դրսեւորվեց նաեւ խորհրդարանի ընտրությանը, որտեղ նա փաստորեն դարձավ ամենաաղմոկտ միջադեպերից մեկի պատճառ, որը կարող էր նույնիսկ դառնալ ներհամակարգային բախման հիմք: Մամուլում տեղեկություն տարածվեց, որ Սահակյանի թիմը դաժանորեն ծեծել է իր ընտրատարածքի Ծառուկյան դաշինքի թեկնածուին:Իրավիճակն այնքան լուրջ էր, որ ԲՀԿ խոսնակը անգամ ֆեյսբուքյան գրառում արեց, գրելով, թե չեն տրվի սադրանքի նախընտրական շրջանում, բայց ապրիլի 3-ից հետո կպատժեն ում հարկն է:
Իրավիճակը հարթվեց միայն Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո, որի մասին ոչ պաշտոնական տեղեկություն հրապարակվեց մամուլում, եւ Ծառուկյան դաշինքի թեկնածուն ոստիկանությանը հայտնեց, թե ուղղակի ընկել է:Այդ իմաստով, Արման Սահակյանը փաստորեն «պարտք» է Սերժ Սարգսյանին, նա Սահակյանին «ազատել» է Գագիկ Ծառուկյանի պատժից:Դա անկասկած գիտե նաեւ Կարեն Կարապետյանը եւ թերեւս պատկերացնում է, թե ինչ կարելի է սպասել Սահակյանից, եթե նա մնա գործադիր կառույցում, այն էլ շարունակի կառավարել պետական գույքը:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing