Լրահոս

Կարեն Կարապետյանին գազի մաֆիան խեղճացրեց

 

c35b87f9812517316c5d4846405

mamul.am-Վերջին օրերին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ առաջիկայում Հայաստանում բենզինի գները կտրուկ կնվազեն: Այդ լուրերն ավելի որոշակի դարձան, երբ նոր կառավարության ձևավորման առաջին իսկ օրերին բենզինի գինը նվազեց նախ 20, այնուհետև` օրեր անց, ևս 10 դրամով: Որոշ լուրերի համաձայն, բենզինի գինը պետք է նվազեր շուրջ 100 դրամով, սակայն վերջին երկու ամսվա ընթացքում բենզինի գների որևէ փոփոխություն տեղի չի ունենում: Գներում փոփոխություն տեղի չունեցավ նույնիսկ վարչապետ Կարեն Կարապետյանի բարձրագոչ այն հայտարարությունից հետո, թե իբր շուկա են մտել բենզինի և դիզվառելիքի նոր ներկրողներ: Ասում են, որ բենզինի և դիզվառելիքի արժեքի նվազեցմանը խոչընդոտել են գազալցակայանների սեփականատերերը, ովքեր այդ մասին դժգոհել են Սերժ Սարգսյանին ու տեղեկացրել, որ այդ դեպքում գազով աշխատող մեքենաների սեփականատերերը կօգտվեն բենզինից: Ասում են նաև, որ գազալցակայանների տերերին համախմբել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ այդ կերպ նաև «ատամ» ցույց տալով նոր վարչապետին և կառավարությանը:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing