Լրահոս

Կարեն Կարապետյանն՝ իր ու Սերժ Սարգսյանի հարաբերությունների և Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին

 

Բազմաթիվ չլուծված խնդիրներ կան։ Այսօր Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողություննից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ բացթողում համարո՞ւմ է այն, որ տրանսպորտի խնդիրը տարիներով մնում է չլուծված։

«Բացթողում չեմ համարում, բայց համարում եմ ակտուալ այդ խնդիրը լուծելը»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս պահին որևէ բացթողում չի կարող նշել։

Տարոն Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ եթե կասկածներ հայտնող ընդդիմադիր ուժերը փաստեր ունեն, թող դիմեն համապատասխան իրավապահ մարմիններին.

«Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որոնք շատ հարուստ մարդիկ են։ Ես չգիտեմ Տարոն Մարգարյանի եկամտի աղբյուրները և պարտավոր չեմ իմանալ։ Հարգելիներս, դիմեք իրավապահ մարմիններին, ձեզ կասեն»։

Լրագրողները շարունակեցին՝ երբ քաղաքապետ էր, կարո՞ղ էր հարստանալ քաղաքապետի աշխատավարձով։ «Քաղաքապետի աշխատավարձով՝ ոչ, այլ տարբերակներով՝ այո»,- պատասխանեց վարչապետը։

Ինչ վերաբերում է իր և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարաբերություններին, ապա վարչապետն ասաց, որ շատ լավ, աշխատանքային, հարգալից, գործնական հարաբերությունների մեջ են։ Կարեն Կարապետյանը նշեց, որ չի կարող ասել՝ ինչպես են ծագել իր հրաժարականի մասին լուրերը, բայց վստահեցրեց, որ նման մտադրություն չունի։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե 2018թ. հետո շարունակելո՞ւ է պաշտոնավարել, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ այդ հարցին արդեն պատասխանել է, և խորհուրդ տվեց լրագրողներին՝ նայել իր նախորդ պատասխանը։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

168.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing