Լրահոս

Կարեն Կարապետյանն ընդունել է, որ չի կարող վարչապետ լինել

 

«Որքան ավելի ենք մոտենում 2018թ. ապրիլի 9-ին, այնքան ավելի սուր է դրվում այն հարցը, թե ով կարող է լինել Հայաստանի հաջորդ վարչապետը: Գործող վարչապետ Կարեն Կարապե­տյանը հրապարակայնորեն չի թաքց­նումվարչապետի պաշտոնում մնալու իր հավակնությունները, մինչդեռ շա­տերը կարծում են, որ դրա համար կա սահմանադրական արգելք, և Կարա­պետյանի վարչապետ դառնալու ցան­կությունը հակասության մեջ է Սահմա­նադրության հետ:

2015թ. ընդունված սահմանադրական փոփոխությունների 148 հոդվածով՝ Կառավարության անդամին ներկայացվող պահանջները, ասվում է, որ Կառավարության անդամը պետք է բավարարի պատ­գամավորին ներկայացվող պահանջները: Նույն հոդվածի երկրորդ կետը հստակեց­նում է, որ կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պա­հանջները:

Սահմանադրության արդեն 48-րդ հոդ­վածը սահմանում է պատգամավոր ընտր­վելու համար անհրաժեշտ չափորոշիչները, ըստ որի՝ Ազգային ժողովի պատգա­մավոր կարող է ընտրվել քսանհինգ տա­րին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղա­քացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրա­վունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հենց այս հոդվածի վրա հղում անելով է, որ շատերը կարծիք են հայտնում, որ Հայաստանի ներկա վարչա­պետը չի կարող 2018թ. ապրիլի 9-ից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Սահմանադրության կառավարությանը և նա­խագահին վերաբերող բաժինները ուժի մեջ են մտնում 2018թ. ապրիլի 9-ից հետո: Արդյո՞ք վարչապետ Կարեն Կարապետյանը միայն Հայաստանի քաղաքացի է: Շատերի մոտ կասկածներ կան, որ նա մի­աժամանակ նաև Ռուսաստանի քաղա­քացի է: Այդ փաստը դժվար է ստուգել, դրա համար Հայաստանի իշխանությունը պետք է դիմի Ռուսաստանի համապատասխան պետական մարմիններին, տե­ղեկանք տրամադրելու, թե ինչ կարգավի­ճակով է Կարապետյանը 2011-2016թթ. աշխատել Ռուսաստանում, երբ զբաղեց­նում էր «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահի պաշտոնը: Բայց նման տեղեկանքի անհրաժեշտություն կարող է և չծագել, եթե նկատի ունենանք, որ Կա­րապետյանը չի համապատասխանում նաև վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջին: Վերջին չորս տարում մշտապես բնակվել նշանակվում է, որ նա այդ չորս տարուց երկուսից ավելի տարին ֆիզիկապես գտնվել է Հա­յաստանում: Կարեն Կարապետյանը վար­չապետ է նշանակվել 2016թ. սեպտեմբերի 13-ին, ու դժվար չէ հաշվել, որ 2018թ. ապ­րիլի 9-ին չի լրանում Հայաստանում գտնվելու երկու տարին, և սահմանադ­րական արգելքը տարածվում է նրա վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Ժամանակ թերթի այսօրվա համարում



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing