Լրահոս

Կարեն Կարապետյանն օրերս ցանկացել է հրաժարական ներկայացնել

 

«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ցանկացել է հրաժարական ներկայացնել: Բանն այն է, որ նոր կառավարության անդամների նշանակման ամբողջ ժամանակահատվածում ինտրիգներ են խմորվել, ինչի պատճառով էլ գործադիրի մի շարք նախարարներ բավականին ուշ նշանակվեցին:

Բաղրամյան 26-ից ամեն կերպ փորձել են համոզել վարչապետին հետ կանգնել պաշտոնից հրաժարվելու որոշումից։ Մեր անանուն աղբյուրը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է համոզել: ՀՀԿ-ականներն անգամ սկսել են կատակել՝ թե եթե վարչապետը հանկարծ որոշի հրաժարական տալ, հո շաբաթը մի վարչապետի չենք կարող գովեստի խոսքեր ասել: Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետի հետ այսպիսի խնդիր եղել է մեկ անգամ հունվարին եւ նախընտրական քարոզարշավի ժամանակ»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing