«Կարեն ու Սամվել, ձեր եզրափակիչ սուլիչը սուլելու է շատ շուտով». Նիկոլ Փաշինյան

0

lragir.am — Կա միայն մեկ ճանապարհ՝ ժողովրդի թեկնածուին ՀՀ վարչապետ ընտրելը, Գյումրիի Վարդանանց հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

 «Եթե ես իմանամ, որ կա որևէ այլ ճանապարհ, որը չի կոտրելու ՀՀ քաղաքացու հաղթանակն ու հաղթանակի զգացողությունը, նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից: Չկա ուրիշ տարբերակ, ժողովուրդը հաղթել է և նրա դե ֆակտո հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե՝ մայիսի 1-ին ԱԺ-ում տեղի ունենալիք վարչապետի ընտրություններում»,- հավելեց նա:
Ըստ Փաշինյանի՝ պետք է բացատրել Կարեն Կարապետյանին, որ նա չի կարող լինել վարչապետ, որովհետև այն երկիրը, որտեղ որևէ ՀՀԿ-ական կարող էր լինել վարչապետ կամ նախագահ, այդ երկիրն այևս գոյություն չունի:
Կարեն Կարապետյանի կողմից վարչապետի թեկնածու առաջադրվելու փորձը, Փաշինյանի խոսքով, կնշանակի, որ նա ինքն իրեն հռչակում է տեղատարափ անձրևի տակ ժամերով կանգնած այս հերոսական ժողովրդի թշնամի:«Կարեն Կարապետյան, Կարեն, դու որոշիր, ուզո՞ւմ ես արդյոք ունենալ ահա այսպիսի հզոր, հաղթանակած, փառապանծ թշնամի: Եթե ուզում ես, քեզ սպավում է նույն ճակատագիրը, ինչ Սերժ Սարգսյանին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այս պատմությունը վաղուց արդեն ավարտված է, ոմանք, սակայն, Կարեն Կարապետյանի ու Սամվել Կարապետյանի գլխավորությամբ խաղում են ընդամենը ժամանակի վրա:
«Եվս 3 կամ 4 րոպե կարող եք ձգել, բայց ձեր եզրափակիչ սուլիչը սուլելու է անխուսափելիորեն և շատ շուտով», նշեց նա:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache