Կարենը չներեց Մերիի կույս չլինելը. ամուսնությունից հետո …

 

kareny-chnerec

Արցունքոտ աչքեր, չխնամված տեսք… Արդեն մեկ ամիս է` Մերին նման վիճակում է գտնվում, սենյակից դուրս չի գալիս, ոչ ոքի հետ չի խոսում: Ծնողները մտահոգված են` մի քանի անգամ հոգեբան են տուն հրավիրել, սակայն Մերին ոչ ոքի իրեն մոտ չի թողնում, ոչ մի բառ չի ասում: Իսկ ամեն ինչի պատճառը նրա չկայացած ամուսնությունն է, որը մի քանի ժամ տևեց:

Մերին 20 տարեկան էր, երբ ընկերություն էր անում իրենցի 7 տարով մեծ Արմանի հետ: Շուրջ երեք ամիս շարունակ ամեն օր հանդիպում էին ու Արմանը միշտ վստահեցնում էր, որ հենց գործերը լավանան` կամուսնանան: Մերին նրան ամբողջությամբ վստահում էր, ու այդ վստահությունը բերել էր նրան, որ նրանք ինտիմ հարաբերություններ ունեին: Այդ հարթության վրա հարաբերություններն էլ տևեցին երկու ամիս, որից հետո Արմանը գործերով տեղափոխվեց Ռուսաստան` խոստանալով շուտ վերադառնալ ու ամուսնանալ Մերիի հետ, սակայն խոստումը դրժեց:




Երկու տարի անց Մերին հանդիպեց Կարենին, սկսեցին ընկերություն անել, սակայն աղջիկն ամեն անգամ խուսափում էր Կարենին պատմել իր նախկին ընկերոջ մասին: Որոշել էր նշանադրությունից հետո պատմել, սակայն այդպես էլ չէր համարձակվում, այդ մասին անգամ մորը չէր պատմել:

Ամուսնության առաջին գիշերը վերջապես իր մեջ ուժ հավաքեց ու Կարենին պատմեց ամեն ինչ, սակայն ամուսինը Մերիին չներեց: Սարսուռ առաջացնող ապտակից հետո, առանց որևէ բառ արտաբերելու Կարենը Մերիին վռնդեց տանից…

 

hartak.am

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author