Լրահոս

Կարևոր հանդիպում Մոսկվայում. ինչ որոշում կբերի Կարեն Կարապետյանը

 

medvedev-karen-660x330

Վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:  Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը:

ՀՀ և ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը,ինչը կնպաստի  տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

ԱԺ ընտրություններից առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանին Մոսկվա հրավիրելը իսկապես խորհրդանշական է: Վերջին օրերին Հայաստանի քաղաքական կյանքում անհասկանալի տեղաշարժեր են կատարվում և ամենայն հավանականությամբ Մոսկվան այս առումով բացատրությունների կարիք ունի:

Մոսկվայում քննարկման առաջնային թեմա կլինի Կարեն Կարապետյանի տեղի և դերի որոշումը: Իշխանությունները  փորձում են Կարեն Կարապետյանին հեռու պահել ՀՀԿ ցուցակից: Հետաքրքիր է, որ վարչապետն էլ համաձայնել է ՀՀԿ առաջարկած խաղի կանոների հետ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing