Կարևորը 53 ձայնն ապահովվի. Շարմազանովը մայիսի 8-ի քվեարկության մասին

1

 

lragir.am —  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադաձավ ՀՀԿ խմբակցության դիրքորոշմանը, որ կողմ են քվեարկելու վարչապետի թեկնածուին:

 Շարամզանովն ասաց, որ անձամբ ինքն իր դիրքորոշումը չի փոխել վարչապետի թեկնածուի ու իրավիճակի վերաբերյալ:
«Ինչ վերաբերում է խմբակցության որոշմանը, որ աջակցելու ենք մեկ երրորդի ստորագրությունն ունեցող վարչապետի թեկնածուին, և չպետք է թույլ տալ, որ Հայաստանում խորանա ներքաղաքական ճգնաժամը, և մայիսի 8-ին մենք ունենալու ենք վարչապետ, խմբակցության ելույթում ամեն ինչ ասված է»,- ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ ինքն իր սկզբունքները չի փոխել, բայց չի կարծում, որ հայտնի կենդանու համառությամբ պետք է իրականությունը չտեսնել ու գնալ գլուխը խփել պատին: Ըստ նրա՝ մեկ բան պետք է հասկանալ՝ մենք երկիր չունենք ցնցումների տանելու:
Հարցին, թե երեկվա զանգվածային ակցիանե՞րը ստիպեցին, որ իրենց կարծիքը փոխեն, ի՞նչ փոխվեց մեկ գիշերում, Շարմազանովը պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ մայիսի մեկին իրավիճակը շատ բարենպաստ էր, ժողովուրդ չկար փողոցում, պրեսինգ չկար, և ՀՀԿ-ն դեմ քվեարկեց: Ես մեծ տարբերություն չեմ տեսնում մայիսի մեկի ու երկուսի միջև: Կրկնում եմ՝ խմբակցությունն այդպես է հարմար գտել»:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը չի ասել, որ պետք է կողմ քվեարկեն, հետո հարցադրում արեց՝ իսկ ո՞վ է ասել, որ բոլորը պետք է կողմ քվեարկեն:Հարցին, թե խմբակցությունը միասնակա՞ն է քվեարկելու, թե ազատ, նա պատասխանեց. «Ձեր համար ի՞նչ տարբերություն, չգիտեմ ինչպես ենք քվեարկելու, բայց վարչապետի ընտրությանը ՀՀԿ-ն աջակցելու է, թե ինչ քանակով կաջակցի, ես չեմ կարծում, որ դա էական է: Էականն այն է, որ 53 ձայնն ապահովվի»:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache