Կարգի հրավիրիր քո ենթականերին. Նիկոլ Փաշինյանի կոշտ ուղերձը Բակո Սահակյանին

117

lragir.am — «Ես չհասկացա Արցախի իշխանության ներկայացուցիչների արձագանքը: Ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը, այդ ինչու են ակտիվացել, ինչու են տարբեր մեկնաբանություններ անում և ինչու են փորձում խառնվել ու իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Նրանք առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով թող… չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս: Այ քեզ բան, պատկերացնում եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա: Դուք հասկանու՞մ եք դրա արդյունքներն ու հետևանքները ինչ կլինեն: Սթափվեք հարգելիներս և զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե, ինչ տեղի է ունեցել, ես անպայման կքննարկեմ ձեզ հետ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով», Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache