Կարմիր գծերը օր առաջ պետք է հանվեն. Նաիրա Զոհրաբյան

172

politik.am — «Մենք բոլորս պետք է հասկանանք , որ գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ , որը աշխատելու է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Այդ ընտրությունները չպետք է շատ ուշացնեն, քանի որ քաղաքական ոչ համարժեք իրավիճակ է ստեղծված , քանզի կառավարությունը խորհրդարանաում չունի մեծամասնություն, և այս խնդիրը բերելու է քաղաքական և սահմանադրական ճգնաժամերի ; Այս ամբողջ շարժումը կլինի անիմաստ , եթե հանգուցալուծումը չլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունը»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խոսելով ձևավորված նոր կառավարության հետ կապվող սպասելիքների, հավելելով, որ այս ժամանակավոր կառավարության դեմ դնել  մեծ խնդիրներ և ունենալ գերսպասումներ ճիշտ չէ:

Նաիրա Զոհրաբյանի համոզմամբ գործող կառավարությունը լավագույնս լուծած կլինի իր առջև դրված խնդիրը , եթե կարողա երկու կարևոր խնդիր լուծել . « Բոլոր ոլորտներում դնել խաղի արդար, հավասար կանոններ, և կառավարությունը խորհրդարանում ներկայացված ուժերի հետ միասին երկիրը նախապատրաստի արտահերթ խորհրդարանական ընտրություններին»:

Անդրադառնալով հնարավոր դժվարություններին, որը կարող է տեղի ունենալ խորհրդարանական մեծամասնության կողմից օրենսդրական նախագծեր ընդունել կամ ընդունելու վերաբերյալ , Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հանրապետական խմբակցությունը պարբերաբար գնալու է սաբոտաժների ճանապարհով և մասնավորապես դա լինելու է ընտրական օրենսգրքի դեպքում:

«Հանրապետական խմբակցությունը այսօր ունի մեկ խնդիր` հնարավորինս ժամանակ շահել , մինչ առաջիկա արտահերթ խորհրդարանակն ընտրությունները:

ՀՀԿ կարծում է, ժամանակը աշխատելու է իրենց օգտին և ռեվանշի հնարավորություն են ունենալու»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը, շարունակելով որ ՀՀԿ-ի ռեվանշ, տեսանելի տասնամյակների ընթացքում,  ՀՀ-ում այլևս չի լինելու :

Խոսելով արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործունեության կասեցման մասին, մեր զրուցակիցը նշեց. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսանկարահանող սարքերի և արագաչափերի վերաբերյալ ասել է այն , ինչը Ծառուկյան խմբակցության նախընտրական ծրագրում ներկայացված է եղել :

Երեկ մենք ամբողջացրեցինք օրենքի մեր նախագիծը`  փոփոխություններ Վարչական իրավախախտումների մասին օրենքում և Ոստիկանության մասին օրենքում, սակայն վարչապետի հայտարարությունից հետո, որում ասվում էր` կասեցվելու է արագաչափերի, տեսանկարահանող սարքերի գործունեությունը, մենք մեր նախագիծը մեկ շաբաթով կսառեցնենք, փորձելու համար հասկանալ թե օրենսդրական ինչ լուծումներ է ստանալու երթևեկության կանոնակագումը, քանի որ բոլորս հասկանում ենք , որ անարխիա թույլ տալ չի կարելի»,-պարզաբանեց Նաիրա Զոհրաբյանը, զուգահեռ նշելով , որ  անթույլատրելի էր առկա հանգամանքը, քանի որ նվազագույն  աշխատավարձից երեք անգամ շատ տուգանքեր էին գանձվում, և օրական մի քանի միլիոն դոլարների հասնող դրամներ գնում մեկի գրպանը:

Նաիրա Զոհրաբյանը զրույցի վերջում կարճ անդրադարձ կատարելով կարմիր գծերին նշեց. «Կարմիր գծերը օր առաջ պետք է հանվեն , քանի օր այդ գումարները չեն գնացել պետական բյուջե , այլ ծառայել են մեկ  կամ մի քանի ընտանիքի անձնական բարեկեցությանը»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache