Լրահոս

Կարո Մուրադը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում

 

68104

sport.news.am-ը գրում է. Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը վստահ հաղթանակով է ավարտել կարիերայի 33-րդ մենամարտը:

Գերմանիայի Կասել քաղաքում կայացած մենամարտում 32-ամյա Մուրադն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել բոլիվիացի Էստեբան Տաբաբարիին: Մենամարտն անցկացվել է կիսածանր քաշային կարգում, գրում էBoxingscene-ը:

Սա Կարո Մուրադի 29-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ մենամարտը նա անցկացրել էր այս տարվա փետրվարի 13-ին՝ միավորներով հաղթելով սերբ Ալեքսանդր Թոդորովիչին:

Մենամարտի տեսանյութն այստեղ


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing