Լրահոս

[:am]Կարո Փայլանն արձագանքել է Բունդեսթագի որոշմանը[:]

  [:am]images

yerkirmedia.am-ը գրում է. Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»` ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը:

Ըստ Dayanisma-ի՝ հիշեցնելով, որ Գերմանիան և օսմանյան պետությունները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակից են եղել, Փայլանն ասել է.

«Հայոց ցեղասպանությանն ականատես են եղել գերմանացի սպաներ և դիվանագետներ: Նրանք նպաստեցին դրա իրագործմանն ու մեղքի քողարկմանը: Նրանք քաջատեղյակ էին, որ Ցեղասպանությունն իրագործվելու է: Որպես մեղսակից՝ Գերմանիայի կողմից Ցեղասպանության հետ առերեսումը պատմական կարևորություն ունի: Սակայն ամենակարևորն այն է, որ այս հանցագործության իրական «սեփականատեր» Թուրքիայի մեջլիսն առերեսվի Ցեղասպանության հետ և ձերբազատվի ցեղասպան սովորույթից»:

Նշենք, որ ԺԴԿ-ն մեջլիսում միակ կուսակցությունն է, որ հրաժարվել է ստորագրել Բունդեսթագի որոշումը դատապարտող հայտարարության տակ:[:]


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing