Լրահոս

«Կարող է իրենց ողջ-առողջ չգտնեն». Սամվել Բաբայանը զգուշացրել է

 

Հայկական ժամանակ թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ ՀԺ թղթակցի հետ զրույցում բավական կոշտ է անդրադարձել Ջրառատի կրակոցներին:
«Խորհուրդ չեմ տալիս, որ կանգնեն դաշինքի դեմ, որովհետեւ այդպես կրակելով՝ տեղ չեն հասնի: Եթե այսօր իրենք են կրակում, վաղը կարող է մյուս կողմը կրակի, ու ընդհանրապես իրենց ողջ-առողջ չգտնեն», ասել է Բաբայանը: Նա նաեւ հայտարարել է, որ եթե այսպես շարունակվի, արյունահեղություն է լինելու:

«Ես գիտեմ, որ այս մի կողմն էլ չի նահանջելու, պետք է ինչ-որ կերպ իրենց պաշտպանեն, չէ՞: Դու մարդկանց վրա ես կրակում, կապ չունի, թե դու ով ես, ոստիկանություն ես, ինչ ես, եթե իշխանությունը քեզ չի պատժում, ապա մյուս կողմն էլ փորձում է հակադարձել: Մարդ է, չէ՞, հո մոլախոտ չի», ասել է Բաբայանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hay-news.ru

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara