good-banner
Լրահոս

Կարողա՞ մարզի պապան ես եմ, ա՜յ քեզի բան

 

Հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ով այսօր Ծաղկալանջ համայնքում խոստացել է ասֆալտապատել փողոցը, չգիտի, որ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը նման խոստումը խախտում է Ընտրական օրենսգքրի պահանջները: «Ես տեղյակ չեմ, կա օրենսգիրք, կնայեմ, նոր կպատասխանեմ էդ հարցին>>,- մեզ հետ զրույցում անդրադառնալով ԿԸՀ հայտարարությանը նշեց պատգամավոր Մովսիսյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր Ծաղկահովիտում պատգամավորության թեկնածուի քարոզարշավը գնահատեց որպես ԸՕ խախտում.« Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ թույլ է տվել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում>>:

Համաձայն նշված իրավանորմի պահանջների. «Նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները»:

ԿԸՀ-ից հայտնում են, որ նշված խախտման վերաբերյալ անմիջապես տեղեկացվել է կուսակցության լիազոր ներկայացուցիչներին եւ պահանջվել դադարեցնել խախտումը եւ հետագայում օրենքի նման խախտումներ թույլ չտալ: Ստացվում է, որ Մովսիսյանին կուսակցությունից դեռ չեն զգուշացրել, ինքն էլ հայտարարեց, որ մեզանից է իմանում ԿԸՀ արձանագրության մասին:

Հանրապետական պատգամավորին խնդրեցինք նաեւ գնահատել իր ընտրատարածքում տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքերը՝ երեկ Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի երեք թիմակիցներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել՝ կրակոցներ: Ջրառատը փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հարազատ գյուղն է, իսկ միջադեպին առնչություն են ունեցել նրա եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանն ու գյուղապետը, որը Երանոսյանների բարեկամն է:

Մովսիսյանը պատասխանեց, թե տեղյակ չէ՝ ինչ է տեղի ունեցել. «Կա օրենք, կա Քննչական կոմիտե, գնացեք իրանցից էլ ճշտեք, թող իրանք էլ ասեն, թե ինչ ա տեղի ունեցել>:

Դիտարկմանը, որ դեպքերը կատարվել են այն ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածություն է առաջադրել Մովսիսյանը,  Շմայսը զայրացած արձագանքեց. «Կարողա մարզի պապան ես եմ, այ քեզի բան: Մարզն ա, ընդեղ կա օրենք, կա մլիցիա, քննչական: Այ մարդ գնացեք օրենսգրքից հարցրեք, իմ հետ ինչ գործ ունե՞ք>>:

Նշենք, որ Ծաղկահովիտում գյուղապետը, Մովսիսյանի քարոզարշավի ընթացքում խոսելով համայնքային խնդիրներից, ասել է, թե խնդիրները շատ են, առաջնային խնդիրը կենտրոնական ճանապարհն է, հնարավորություն չունեն համայնքի միջոցներով լուծել այդ հարցը, խնդրանքն է՝ ասֆալտապատել ճանապարհը։ Առաքել Մովսիսյանը ճշտել է ճանապարհի երկարությունից, խոստացել ասֆալտապատել ավելի քան 300 մետր։

 

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara