Լրահոս

Կարճ ասած՝ մեր ազգի հերոսը Սերժ Սարգսյանն է

 

Ինչպես գիտեք, Ծառուկյանի ցուցակը կազմվել է նախագահական նստավայրում ու ցուցակի անդամներից համապատասխան «տեղեկանք» վերցվել ՀՀԿ-ից չհեռանալու վերաբերյալ:

ԵԼՔ-ի ցուցակը կազմվել է Միշիկի անմիջական մասնակցությամբ ու ֆինանսավորմամբ, դե իսկ դաշնակները չեն էլ թաքցնում, որ ինչ անում են ՀՀԿ հրահանգով են անում:

Իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է, ու Սերժ Սարգսյանը 100 տոկոս պետության ու երկրի պատասխանատվությունը վերցրել է իր վրա:

Սա Հայաստանի պատմության միակ դեպքն է, որ իշխանությունը ունի հարյուր տոկոս պատասխանատվություն բոլոր հարցերի շուրջ. էլ չեն կարող ասել, որ Լևոնը հող է հանձնում ունենալով պառլամենտում մի քանի մանդատ, էլ չեն կարող ասել Րաֆֆին ուզում է Հայաստանը Եվրոպա տանել կամ Ռուսաստանի գիրկը գցել, էլ չկա Ռոբերտը, որ հոկտեմբերի քսանյոթն ու մարտի մեկը ամբողջությամբ բարդեն նրա վրա, կամ էլ նորագույն պատմությունից Սասնա Ծռերի կամ Ապրիլյան պատերազմի ձախողումների հետևում տեսնեն սրա ու նրա ականջները՝ կա միայն մեկ ուժ, որը դուխ է արել երկրի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների պատասխանատվությունը վերցնել իր վրա:

Կարճ ասած՝ մեր ազգի հերոսը Սերժ Սարգսյանն է, անկախ այն բանից, թե ինչ ձևով են անցել համապետական այս ընտրությունները…



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing