Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ կարկուտի վնասը փոխհատուցվի կանխիկով

28

Հանրապետությունում այսօրվա դրությամբ կարկուտից կրած վնասները գնահատվում են մոտ 5.5 միլիարդի չափ եւ մոտ 900 միլիարդի չափով գնահատվում են ցրտահարության վնասները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

«Կարկտահարության հիմնական վնասը Արմավիրի մարզում է՝ 4 միլիարդ դրամի կարգի: Հիմա մենք հաշվում ենք, սպասում ենք, որ բնական աղետների սեզոնը անցնի, պայմանական ասած օգոստոսի 2-րդ տասնօրյակում ակնկալում ենք, որ կարկուտի հավանականությունը շատ ցածր կլինի, եթե լինի: Այդ պահի դրությամբ հաշվարկները կկատարենք»,-ասաց նա:

Նախարարի կարծիքով՝ կարկուտի վնասների փոխհատուցումն ավելի լավ է առձեռն կատարվի, այլ ոչ թե զիջումներով:

«Ես կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ վնասը փոխհատուցվի կանխիկով եւ ոչ թե զիջումներ անելով, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, տեսնենք՝ ինչ կորոշի կառավարությունը»,-ընդգծեց նա:

Գյուղնախարարի կարծիքով այդպես ավելի ճիշտ կլինի, որ  գյուղացին կկարողանա վճարել իր վարկերը եւ այլ պարտավորությունները:

Արթուր Խաչատրյանն ասաց, որ  հակակարկտային կայանների աշխատանքի հետ կապված խնդիրներ կան եւ քննարկվում են այլ տարբերակներ կարկուտի վնասները մինիմալի հասցնելու համար:

«Նախարարարության կողմից իրականացվում է հակակարկտային ցանցերի լայնորեն կիրառման համար վարկերի սուբսիդավորման ծրագիր, աշխարհում դա լայնորեն կիրառում են: Սեպտեմբերից կսկսվի Վանաձորում հակակարկտային ցանցերի, ուղղակի պետք է հաշվի առնենք, որ հակակարկտային ցանցերը կարդարացնեն բարձր արդյունք բարձարժեք բերքի համար, ասենք գարու, կարտոֆիլի, կաղամբի համար դա չի կիրառվի:

Պետությունը պարտավոր է ապահովվել էդ հակակարկտային ցանցերը եւ եւ իր պարտավորությունները փորձում է ավելի լավ է  կատարել, իսկ ավելի թանկ մշակաբույսերի համար մասնավորը պետք է այդ ներդրումը կատարի, կարծում եմ՝ այդ ներդրումը կարդարացնի»,- հավելեց նախարարը:

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache