Կաշառակեր տնօրենը ցանկանում է վերադառնալ պաշտոնին. գառնեցիները դժգոհ են

87

Newspress.am —  «Գառնիի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն սպասարկում է Գառնիի և շրջակա 4 գյուղի (Գեղադիր, Հացավան, Գողթ և Գեղարդ) մոտ 11,000 բնակչի: Բուժկենտրոնն օրական մինչև 10 կանչ է սպասարկում, իսկ ունեցածը մեկ հնամաշ «Նիվա» է: Սարքավորումներ կենտրոնը ստացել է 2006-ին, իսկ ինչ-որ կա, շատ հին է։ Բացի սարքավորումներից, բուժհիմնարկի բախտը վերջին տարիներին նաև տնօրենների հարցում չի բերել:

Վերջին երկու տնօրենի՝ Նելլի Կարապետյանի և Ալինա Հովսեփյանի կառավարման տարիներին աշխատանքից զգալի թվով աշխատակիցներ են կրճատվել, վաճառվել են բուժկենտրոնի ավտոտնակները, փոշիացվել են բուժկենտրոնի միջոցները և հավաքվել է մոտ 6 մլն դրամի պարտք։

Գառնիի բնակիչների մտահոգությունները բուժկենտրոնի հետ այս տարիներին խորացել են. նախ ցանկանում էին հիվանդանոցը վերածել հյուրանոցի, հետո տնօրենները, որ փոշիացրեցին բուժկենտրոնի միջոցները, կրճատումներ են եղել և առնվազն 30 ընտանիքի զրկել են որոշակի եկամտից։

Ի դեպ, Ալինա Հովսեփյանի ղեկավարման տարիներին, գառնեցիները խոսում են, որ բուժկենտրոնին է տրամադրվել նոր շտապօգնության մեքենա, որն այդպես էլ տեղ չի հասել, իսկ թե ինչ է եղել, տարբեր վարկածներ կան, սակայն հիմնականը վաճառքն է։

Իսկ թե ընդհանրապես ինչո՞ւ էին նրան նշանակել ղեկավար, այն դեպքում, երբ նա անցել էր քրեական գործով՝ կաշառակերության համար, թեև կաշառակերությունը չէր հաստատվել, և դատարանը տույժ-տուգանքներով էր սահմանափակվել։

Նա աշխատել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բուժկետում, մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված 4 արարքների կատարման մեղադրանքում կաշառք է վերցրել, սակայն հետագայում արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով, թեև դատական նիստերին հետևելով՝ նա այնքան էլ անմեղ չի եղել: Թե ինչպես է արդարացվել՝ մնում է մեր արդարադատություն իրականացնողների խղճին։

Ի դեպ, Ալինա Հովսեփյանն այժմ աշխատում է նույն բուժկենտրոնում՝ որպես ռենտգենոլոգ, սակայն բնակիչները դժգոհ են նրա սպասարկումից, քանի որ, ինչպես ասում են, «գործից չի հասկանում»։

Բոլորովին վերջերս նրա մոտ ռենտգեն է արել հղի կին, ում հավաստիացրել է, որ տղա կունենա, սակայն հետագայում բարդություններ են առաջացել, կինը դիմել է Երևանի հիվանդանոց: Պարզվել է, որ պտուղն աղջիկ է, և կինը կպումներ ունի. նա մեծ դժվարությամբ նա կարողացել է 7 ամսականում ծննդաբերել։

Բացի այդ, մտահոգություններից է այն, որ երբ նա ղեկավարում էր հիվանդանոցը, նաև ընտանեկան բժիշկ է ձևակերպվել, սակայն, ինչպես նույն աղբյուրներն են խոսում, նա իր հիվանդներին գրեթե չի ճանաչում, պարզապես գրանցվել է և փող է ստանում։ Բացի այդ, ըստ լուրերի, նա աշխատողների 10 տոկոս աշխատավարձը պահել է՝ հայտարարելով, թե հիվանդանոցը սնանկ է, օգնություն է տրամադրվել բաժանելու համար համայնքի բնակիչներին, մի քանի հոգու ատամի մածուկ և խոզանակ է տվել ու վերջ, նաև հիվանդանոցից անհետացել է զգալի գույք։ Այժմ «Գառնիի առողջության կենտրոն»-ը ԺՊ ունի։

Այսքանով հանդերձ, գառնեցիներն անհանգստանում են, որ Ալինա Հովսեփյանը ցանկանում է վերադառնալ տնօրենի պաշտոնին, սակայն չեն հավատում, թե նման անձավորությունը, ով խառնված է կաշառակերության, գույքի անհետացման, 6 մլն դրամ բուժկենտրոնի պարտքի գոյացման համար, ինչպե՞ս է վերադառնալու և չեն ցանկանում նման անձնավորություն ղեկավարի բուժկենտրոնը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache