«Կասկադյորական» վթար Երևանում. 22-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է մայթեզրի բազալտե հատվածին և գլխիվայր շրջվել.

6

Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 22-ամյա Տիգրան Միքայելյանը իր վարած Mercedes մակնիշի 19 TT 190 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան 5 հասցեի՝ «Չաո Բամբինո» մանկական զվարճանքի կենտրոնի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառվարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գուրգեն Մաթևոսյանի գլխավորությամբ, ում կողմի փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ ավտոմեքենան վարել է սթափ։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache