Լրահոս

Կաթնամթերք. ամուր ոսկորներ

 

541604

Ոսկրերի առողջության եւ մարդու սննդակարգի միջեւ սերտ կապ կա: Առանց ճիշտ սննդակարգի գրեթե անհնար է առողջ եւ պինդ ոսկորներ ունենալ, իսկ թերսնուցումը, կալցիումը եւ վիտամին Դ-ի պակասն օրգանիզմում խիստ բացասաբար է ազդում մարդկանց կմախքի վրա եւ հետագայում կարող է օստեոպորոզի առաջացման պատճառ դառնալ:

Մարդու ոսկորները սկսում են ձեւավորվել դեռ մոր արգանդում: Այդ իսկ պատճառով հղի կնոջ ճիշտ սնվելը կարող է իր դերը խաղալ երեխայի հետագա առողջության մեջ: Երբ երեխան ծնվում է, նրան պետք է կրծքի կաթով կերակրել,  քանի որ այդ կաթը պարունակում է երեխայի զարգացման համար անհրաժեշտ մի շարք օգտակար նյութեր: Երբ երեխան 6 ամսեկան է դառնում, բացի կրծքի կաթից նրան պետք է տալ նաեւ այլ սնունդ, որը հարուստ է տարբեր օգտակար սննդարար նյութերով, մասնավորապես, կալցիումով եւ վիտամին Դ-ով:

Երեխայի ոսկորների զանգվածի ձեւավորման համար առաջին կարեւոր փուլը 1-2 տարեկանում ընկած ժամանակամիջոցն է: 7-9 ամսականից սկսած նրան օրական մի քանի անգամ պետք է տալ կալցիումով հարուստ սնունդ՝ մածուն, պանիր, կաթնաշոռ, կաթ:

Poqrikner.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara